Մամուլ 8 ամիս առաջ - 08:58 31-10-2025

Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բացահայտել ՀՀ Ազգային ժողովի անտրամաբանական գնումների շարքը: Փաստաթղթերը վկայում են այն մասին, որ օրենսդիր մարմինը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ձեռամբ, գնել է սկավառակ ու նվագարկիչ:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ-ն 2024 թվականի ապրիլին ձեռք է բերել ոչ ավել, ոչ պակաս՝ նվագարկիչ, բարձրախոս և Miles Davis-ի սկավառակ։ Այո, նույն այն Miles Davis-ը, որին անվանում են «Ջազի Պիկասո»։ Պարզապես այս անգամ Պիկասոն ներմուծվել է հպարտ հարկատուների վճարած հարկերի միջոցներով։

Փաստաթղթերում գրված է, որ ԱԺ-ին է մատակարարվել․

1 Crosley C62 – Black նվագարկիչ՝ 120.000 դրամ,

1 Edifier R1280DB բարձրախոս՝ 60.000 դրամ,

1 «Crosley Miles Davis – The Picasso of Jazz» սկավառակ՝ 19.000 դրամ։

Ընդամենը՝ 199.000 դրամ պետական բյուջեից։

Հարց. պետական ո՞ր գործառույթն է կատարվել այս գնումով, ինչո՞ւ է Ազգային ժողովին անհրաժեշտ նվագարկիչ, անհասկանալի է։

«Մշակութային շնչառությունից» զատ, հետաքրքիր է դառնում շարունակությունը։
ԱԺ-ի հաշիվ ապրանքագրերի ուսումնասիրության համաձայն՝ 2023-ի դեկտեմբերին ԱԺ-ն գնել է երկու Crosley նվագարկիչ՝ յուրաքանչյուրը 160.000 դրամ։
Այսինքն՝ 320.000 դրամ, կրկին՝ պետական գանձարանից։

Բայց ոչ մի տեղ նշված չէ՝

ո՞ր բաժնի կամ աշխատասենյակի համար է գնվել,

ո՞վ է պահանջել նվագարկիչ ունենալ,

եւ ամենակարևորը՝ ինչպե՞ս է այդ գնումը նպաստել օրենսդիր մարմնի արդյունավետության վրա։

Մինչդեռ թափանցիկության մասին խոսող ՔՊ-ականները այս մասին լռում են՝ ինչու պիտի հարկատուների վճարած գումարով ԱԺ-ում հնչի ջազի, այլ ոչ թափանցիկության ձայնը։

Հիշեցնենք, որ մամուլում «Ձուկ» մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը, որ կրթությունը ստացավ աշխատանքին զուգահեռ, իրականում աղմկահարույց շատ պատմությունների մեջ է թաթախված:

Նրա կրթական ողջ գործընթացը խիստ կասկածահարույց է: Նա պրակտիկա է անցել իր ղեկավարած հիմնարկությունում, ինչը, ըստ մասնագետների, քրեական բնույթի հանցագործություն է:

Բացի դրանից, նա խիստ արտոնյալ պայմաններում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ուսանել. դասապրոցեսներին գրեթե չի մասնակցել, քննությունները հանձնել է արտոնյալ կարգավիճակով, եւ անգամ համակուրսեցիները չեն հիշում նրան կամ դժվարությամբ են մտաբերում՝ որպես ուսանողի:

Կարճ ասած՝ ՀՀ ԱԺ-ում պետական ու սեփական շահերը միախառնվել են և անգամ ջազի դիսկն են պետբյուջեի միջոցներով գնում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը