Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 17:25 27-10-2025

«Խառնակի՛չ», «գլուխդ պատին ես տալիս». Հովհաննավանքում լրագրողներին սադրողն Ավանի թաղապետի հայրն էր

Կարգալույծ եղած նախկին քահանա Ստեփան Ասատրյանը Նիկոլ Փաշինյանի հորդորով երեկ Հովհաննավանքում պատարագ մատուցեց։ Թեպետ Նիկոլ Փաշինյանը մեծ ջանք թափեց շոշափելի զանգված ապահովելու համար, սակայն Հովհաննավանք ժամանածները ՔՊ անդամներն ու համակիրներն էին, նախարարներ, ծպտված ոստիկաններ, ԱԱԾ ծառայողներ և այլն։

Տեսանյութերից երևում է, որ այնտեղ հավաքվածներն ընդգծված ագրեսիվություն են ցուցաբերում լրագրողների նկատմամբ։ Մասնավորապես՝ Ավանի թաղապետ Վահե Հակոբյանի հայրը՝ Մանվել Հակոբյանը, ըստ Oragir.News-ի ստացած տեղեկությունների, ոչ միայն թաղապետարանի աշխատակիցներին է ստիպողաբար տարել Օհանավան, այլև՝ լինելով պաշտոնյանի հայր, ոչ հարիր պահվածք է դրսևորել լրագրողների նկատմամբ։ Մաստակ ծամելով և անվայելուչ բառապաշարով է նա խոսել իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնող լրագրողների հետ, ասելով՝ «ես ձեզնից զզվում եմ», «գլուխդ պատին ես տալիս», «խառնակիչ եք»։

Oragir.News-ը փորձեց Ավանի թաղապետին մի քանի հարց ուղղել իր հոր վարքի մասով, սակայն չհաջողվեց։ Ասում են, թե՝ լրագրողը թաղապետին հարց ուղղելու համար, նախ պետք է քաղաքապետարանից թույլտվություն ստանա։

Oragir.News-ը լրագրող Անի Գևորգյանից փորձեց ճշտել՝ թաղապետի հայրն իրականում ինչո՞ւ էր վիրավորում լրագրողներին, ո՞րն էր պատճառը։ Անի Գևորգյանի խոսքով՝ Հովհաննավանքում հավաքված բոլոր մարդիկ տրամադրված էին լրագրողների դեմ։

«Չկար մեկը, որ լրագրողների դեմ տրամադրված չլիներ։ Օհանավանի գյուղացիները շատ քիչ էին, բայց այն գյուղացիները, որ չափազանց ագրեսիվ էին, հենց հետները խոսում էիր՝ սկսում էին վարքագիծը փոխել։ Կարելի է եզրակացնել՝ այդ մարդիկ ուղղորդված էին, այսպես ասած՝ «լարել» էին լրագրողների դեմ, բայց հենց խոսում էիր, բացատրում, որ կարգալույծ եղած քահանան իրավունք չունի պատարագ մատուցել և այլն, որ մենք մեր աշխատանքն ենք ընդամենը կատարում, իրենք փոխվում էին՝ ագրեսիան անցնում էր»,- ասաց Անին։

«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը, ով նույնպես ներկա էր Հովհանավանքում ացկացվող պատարագին, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրել․ «Ֆեյք պատարագի եկած գլխարկովը, որ ասում է, թե զզվում է լրագրող Անի Գևորգյանից, Ավանի թաղապետի հայրն է, մի տղան էլ՝ ՔՊ-ական Երջանիկ Հակոբյանը մաքսայինի պաշտոնյա է, ու սրա ընտանիքը բոլորիս վճարած հարկերի հաշվին չաղ ու բախտավոր ապրում են։ Հիմա էլ միացել են երկիրը հիմնահատակ քանդելու թուրքական ծրագրին»։

Oragir.News-ը մի շարք հրապարակումներ գտավ Հակոբյանների ընտանիքի վերաբերյալ։

Օրինակ, «Հետք»-ի՝ 2023 թվականի մի հրապարակման մեջ նշվում է, որ Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանի և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Երջանիկ Հակոբյանի հայրը՝ Մանվել Հակոբյանը, թաունհաուսների բիզնես է սկսել։ Մանվել Հակոբյանը նախկինում բիզնես գործունեություն չի ծավալել։

Քաղաքային առանձնատների (թաունհաուսների) կառուցմամբ և վաճառքով սկսել է զբաղվել այն բանից հետո, երբ ավագ որդին՝ Երջանիկ Հակոբյանը, դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և պետական բարձր պաշտոններ զբաղեցնել։ Իսկ կրտսեր որդն՝ Վահե Հակոբյանը, ՀՔԾ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից ազատվել է 2022 թ.-ին և նշանակվել Ավան վարչական շրջանի ղեկավար։ Ավան վարչական շրջանում բնակվող այս պաշտոնյաների հայրը՝ Մանվել Հակոբյանը, կայուն աշխատանք չի ունեցել, իսկ որպես բիզնեսմեն ընդհանրապես հայտնի չէ։ Բայց 2020 թ.-ից Առինջի Դուրյան թաղամասում սկսել է առանձնատներ կառուցել և վաճառել։

Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
19:14 Ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
15:23 Դրանք միշտ կմնան սրտումս. Արտաշես Ալեքսանյանի վերջին խորհուրդը Ռոզա Դավթյանին
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
15:30 Ռուբինյանը բլեֆում է. ՔՊ-ն կոչնչանա՝ առանց այս ընդդիմության
17:52 Անի Օհանյանը հանցագործության մասին նոր հաղորդու՞մ է տվել Անդրեի դեմ
23:17 Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը