Ներքին Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 22:30 25-10-2025

Ոստիկանությունը պիտի պաշտպանի եկեղեցուն, բայց կատարում է Նիկոլի հրահանգները․ հարցում

Եկեղեցի-պետություն հարաբերությունները շարունակում են մնալ լարված։ Օրերս Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը կարգալույծ հռչակեց Ստեփան Ասատրյանին (նախկինում Տեր Արամ քահանա Ասատրյանին), որից հետո կրքերը բորբոքվեցին Հովհաննավանքում։ Մի քանի օր է այնտեղ տեղակայված են ոստիկանական բազմաթիվ ուժեր, որոնք ամեն կերպ պաշտպանում են կարգալույծ հռչակված քահանային։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ում պետք է պաշտպանի ոստիկանությունը կարգալույծ արված քահանայի՞ն, թե՞ եկեղեցուն»։

Հարցվածների մի մասը նշեց, ոստիկանությունը պետք է պաշտպաներ եկեղեցուն, սակայն դա չի անում ներկայումս, որոշներն էլ ասացին, որ ոստիկանությունը ճիշտ է անում, որ պաշտպանում է կարգալույծ հռչակված քահանային։

«Երկուսին էլ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոստիկանությունը կատարում է Նիկոլ Փաշինյանի հրահանգները։

«Իհարկե եկեղեցուն, դա նույնիսկ հարց չի։ Ներկայումս չի պաշտպանում եկեղեցուն, կատարում ա Նիկոլի հրահագները, անձնական պաշտպանության ձև ա։ Խայտառակություն ա իրավիճակը»,- նշեց նա։

Քաղաքացինեից մեկի կարծիքով էլ՝ եկեղեցին մեր պետության հիմնասյուներից է։

«Մեր եկեղեցին մեր համար ամեն ինչ է։ Շատ հաճախ ենք ասում մեր պետության, պետականության հիմնասյուներից մեկն ա։ Եղել ա ու կա էդպես, պետք է պաշտպանի, բայց առայժմ չի պաշտպանում»,- ասաց նա։

«Ոստիկանն ինձ պետք է պաշտպանի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի