Ներքին Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 20:30 25-10-2025

Ոչ ոք իրավունք չունի ուրիշի տանը գաղտնի տեսախցիկ դնելու․ անողը պետք է պատասխան տա․ հարցում

Այսօր իշխանությունը հերթական կարմիր գիծն է հատել․ ինտիմ տեսանյութեր են հրապարակվել Հայ Առաքելական եկեղեցու ամենաազդեցիկ դեմքերից մեկի` Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ կապված:

Եթե պարզվի, որ այդ տեսանյութերը կեղծ չեն, ապա դա նշանակում է, որ հատուկ ծառայությունները ոչ միայն գաղտնալսում են հոգևորականներին, այլև նրանց տներում, անգամ լոգարաններում գաղտնի տեսախցիկներ են տեղադրել և 24 ժամ հետևում են նրանց, ինչն ապօրինի է և անթույլատրելի։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում ինչ-որ մեկը պատասխան կտա մարդկանց տանն ապօրինի նկարահանման համար»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չի կարելի գաղտնի տեսախցիկ տեղադրել ուրիշի տանը, որոշներն էլ նշեցին, որ պետք է պատասխան տա նա, ով արել է։

«Ինձ չի հետաքրքրում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Հայաստանում ոչ մեկ ոչնչի համար պատասխանատվության չի ենթարկվում։

«Ոչ ոք էլ ոչ մի պատասխան չի տալիս, բայց պետք է պատասխանատվության ենթարկել ուրիշի տանը գաղտնի տեսախցիկ տեղադրելու համար »,- նշեց նա։

Քաղաքացինեից մեկի կարծիքով էլ՝ ոչ մեկ իրավունքի չունի ուրիշի տանը գաղտնի տսախցիկ տեղադրելու։

«Իհարկե շատ վատ, ոչ ոք իրավունք չունի։ Մենք ղեկավարություն չունենք, որ ինչ-որ մեկին էլ դիմես, որ պատասխանն էլ ստանաս։ Անկապ ապրում ենք»,- ասաց նա։

«Այո պետք է պատասխանատվության ենթարկել, որպեսզի քաղաքացին իրեն զգա ապահով»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված