Ներքին 1 տարի առաջ - 20:32 24-10-2025

Մինչև 2031 թվականը գազը չի թանկանա, եթե Հայաստանը չփոխի ներքին սակագները. փորձագետ

Ռուսաստանի ամենախոշոր պետական ընկերությունները հայտնվել են երկրի ամենամեծ պարտք ունեցող կազմակերպությունների ցանկում՝ համաձայն Forbes Russia-ի նոր վարկանշի, որը հրապարակվել է չորեքշաբթի։

Տասը խոշորագույն վարկառուները, որոնք հիմնականում պետական վերահսկողության տակ գտնվող կոնգլոմերատներ են, միասին ունեն ավելի քան 20.5 տրիլիոն ռուբլի (մոտ 260 միլիարդ դոլար) ֆինանսական պարտք՝ ըստ Reuters-ի փոխարժեքի տվյալների։
Գազպրոմը զբաղեցնում է առաջին տեղը՝ մոտ 6 տրիլիոն ռուբլի (մոտ 76.2 միլիարդ դոլար) պարտքով։ Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ յուրաքանչյուր վեց խոշոր ընկերություններից մեկը՝ 78-ից 13-ը, արդեն դժվարանում է կառավարել իր պարտքային կուտակումները։

Ռուսաստանից զատ խնդիրը վերաբերում է նաև ռուսական գազից օգտվող երկրներին ու շատերը կարծում են, որ այս պարտքային կուտակումները պատճառ կհանդիսանան Հայաստանում գազի գների թանկացման համար։

Այս մասին Oragir.news-ը զրուցեց էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանի հետ, ով նշեց, որ առաջիկայում գազի թանկացման ռիսկ չկա, եթե իհարկե ներքին սակագները չփոփոխվեն։

«2021 թ․-ին ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև համաձայնագիր, առ այն, որ 10 տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2031թվականը ներառյալ Հայաստանի համար սահմանին գործող գինը չի փոխվելու՝ մնալով 165 դոլար 1000 մ քառակուսու դիմաց։ 10 տարվա պայմանագիրը կա, հիմա ընթացքում թե ինչ քաղաքական ելևեջներ կլինեն, ինչ վեկտորային փոփոխություններ կլինեն, սա արդեն հարցի այլ կողմն է, բայց փաստացի Մոսկվայի ու Երևանի միջև կա թղթին հանձնված համաձայնությունը, առ այն, որ 10 տարի գինը մնալու է նույն 165 դոլարի մակարդակում։ Կա նաև իջեցման հնարավորություն, եթե տնտեսական իրավիճակը թույլ տա, բայց հստակորեն այս համաձայնագրով նախատեսված է, որ գինը չի բարձրանա։ «Գազպրոմը» կարող է շատ տարբեր խնդիրներ ունենալ միջազգային շուկայում, որովհետև գտնվում է աննախադեպ պատժամիջոցների ներքո, որովհետև լոգիստիկ շղթաներն են փոխվում բնական գազի մատակարարման, «Գազպրոմ»-ը կարող է և պարտքեր կուտակել, և կապիտալիզացիայի հետ կապված խնդիրներ կարող են լինել միջազգային շուկայում, բայց պետք է հաշվի առնենք մի պարզ բան, որ Հայաստան մատակարարվող բնական գազի ծավալը բավականին փոքր է, խոսքը գնում է 2ից 2․5 միլիարդ խորանարդ մետրի մասին տարեկան, և ես կարծում եմ, որ հաշվի առնելով վերոնշյալ պայմանավորվածությունները, այդ մակրոտնտեսական գործընթացները կամ խնդիրները չեն հանգեցնի նրան, որ Մոսկվան կբարձրացնի գինը Հայաստանի համար, այսինքն՝ դրա նախադրյալները այս պահին շատ քիչ են կամ գրեթե չկան։ Այլ բան է, իհարկե, երկրի ներսում գտնվող սակագինը, որը այլ տիրույթում է գտնվում»,- նշեց Վահե Դավթյանը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել