Ներքին 1 տարի առաջ - 17:33 24-10-2025

Աշխատանքային այց ՇՄ նախարարության էկոպարեկային ծառայություն

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն աշխատանքային այցով եղել է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում։ Այցի ընթացքում նախարարը հանդիպել է կառույցի ղեկավար անձնակազմի հետ, քննարկել ծառայության ընթացիկ գործունեությունը, գույքագրված խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Էկոպարեկային ծառայության պատասխանատուները նախարարին ներկայացրել են վերջին ամիսներին արձանագրված իրավախախտումների վիճակագրությունը, վերահսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև ծառայության տեխնիկական հագեցվածության հետ կապված կարիքները։

Նախարար Մաթևոսյանը շեշտել է ծառայության լիարժեք գործարկման կարևորությունը՝ ընդգծելով, որ բնապահպանական վերահսկողության որակը պետք է լինի ժամանակակից ստանդարտներին համահունչ։

Տրվել են մի շարք հանձնարարականներ՝ ուղղված ոլորտի՝ Կառավարության կողմից սահմանված ծրագրերի արդյունավետ իրականացմանը, աշխատակիցների մասնագիտական կարողությունների ամրապնդմանը և գործունեության թափանցիկության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համագործակցության ընդլայնմանը՝ հատկապես իրավապահ մարմինների ու այլ գերատեսչությունների հետ, ինչը կնպաստի էկոհամակարգերի պահպանության, անօրինական գործունեության կանխարգելման և բնապահպանական խախտումների արագ արձագանքման գործընթացների կատարելագործմանը։

Էկոպարեկային ծառայությունը բնապահպանական անվտանգության ապահովման առանցքային օղակներից է, և նախարարությունը շարունակելու է աջակցել ծառայության զարգացմանն ու ենթակառուցվածքների կատարելագործմանը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել