Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:42 23-10-2025

Միանգամից Փաշինյանի անունով անվանակոչեք այդ փողոցը, ի վերջո պիտի հիշատակը հավերժացնեք

Միանգամից Նիկոլ Փաշինյանի անունով անվանակոչենք այդ փողոցը, ի վերջո պետք է հիշատակը հավերժացվի։ Այս մասին Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի ժամանակ ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանը՝ անդրադառնալով Երևանի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցը բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ անվանափոխելու առաջարկին:

«Հանձնաժողովում հիմնավորվեց, որ Լենինգրադ քաղաքը չկա, փոխվել է, նույնիսկ ռուսները չեն պահպանում իրենց Լենինգրադը, նախ ճիշտ չէ, բայց էական էլ չէ, այստեղ տրամաբանությունն է հետաքրքիր. ուրեմն՝ եթե վաղը Կիև քաղաքը կամ չլինի, կամ ուկրաինացիները անվանափոխություն անեն, մենք պիտի մեր Կիևյան կամուրջը կամ Կիևյան խաչմերուկը ասենք՝ բերեք, փոխե՞նք: Կամ եթե Արցախը չկա, Արցախի Հանրապետությունը վաճառվեց թուրքին, մենք այսօր պիտի ասենք ինչու՞ ենք պահում Արցախի փողոցը: Սա տրամաբանություն չէ և հիմնավորում չէ նման հարցերի համար»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա