Ներքին Միտք 8 ամիս առաջ - 23:04 22-10-2025

«Շողակաթի» եթերազրկման հիմնավորումները դատարկ են, կիսատ ու սին․ սահմանադրագետ

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է․

«Այսօր՝ Ազգային ժողովում իշխող խմբակցությունն առաջին ընթերցմամբ ընդունեց «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեությունը՝ որպես հանրային հեռարձակողի դադարենելու մասին։
Նախագծի ընդունման հիմնավորումները դատարկ են, կիսատ ու սին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորների նախաձեռնությամբ նախագիծ է շրջանառվել՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», համաձայն որի՝ նվազեցվում է հանրային հեռարձակողների նվազագույն թիվը՝ պարտադիր երեքից՝ երկու դարձնելով։ Նախագծի հիմնավորումից ակնհայտ է, որ թիրախը «Շողակաթ» հեռուստաընկերությունն է։ Ի դեպ, ըստ վերոնշյալ օրենքի՝ 3-րդ հանրային հեռարձակողը՝ պետք է լինի կրթական-մշակութային ուղղվածության ծրագրերով, որն այսօր հենց «Շողակաթ»ն է։

Հեռուստաընկերության կենսագործունեության համար անհրաժեշտ միջոցներն անհատույց տրամադրում է Մայր Աթոռ Ս. Էջմիածինը:

Վերոնկարագրյալը բխում է նաեւ սահմանադրի տրամաբանությունից, քանի որ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելություններից է ազգային մշակույթի զարգացումը:

Զուգահեռ էլ՝ շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով սահմանափակվում է դատական նիստերի տեսաձայնագրումը։ Սա էլ՝ անտեղին, անտրամաբանական, դատավարական հրապարակայնությունը սահմանափակող կարգավորում է:

Եզրահանգումը. Կրկին սահմանափակում են՝ հանրային վերահսկողությունը, հանրային մասնակցելիությունը ընթացիկ ու գալիք քաղաքական, բեմադրված դատավարություններից»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից