Ներքին 11 ամիս առաջ - 19:39 21-10-2025

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը հեռացել է ֆեդերացիայից

ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը հոկտեմբերի 21-ին հրաժեշտ է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Նա աշխատանքային գործունեությունը կշարունակի ֆուտբոլի միջազգային ասպարեզում։ Արթուր Ազարյանի աշխատանքային հաջորդ փուլը ևս միտված է լինելու հայկական ֆուտբոլին աջակցելուն և այն ավելի ճանաչելի դարձնելուն։

«Շնորհակալ եմ ՀՖՖ-ին փորձի և հնարավորությունների համար։ Այն, ինչ ձեռք եմ բերել ՀՖՖ-ում, անգին է։ Դժվար է լքել այն աշխատավայրը, որտեղ 18 տարի օրուգիշեր աշխատել ես։ Այն էմոցիաները, որոնք ապրել եմ այստեղ, կմնան ինձ հետ ամբողջ կյանքում։ Միշտ կապված եմ եղել և շարունակելու եմ կապված լինել այս կառույցին։

Հնարավորություններիս սահմանում միշտ լինելու եմ ՀՖՖ-ի և հայկական ֆուտբոլի կողքին։ Հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս, քանի որ ես շարունակելու եմ ինձ համարել այս ամենի մի մասնիկը։ Հավաքականի և հայկական ֆուտբոլի հաջողությունը, ինչպես միշտ, լինելու է նաև իմը։ Շնորհակալ եմ ՀՖՖ-ի ղեկավարությանը՝ ինձ հնարավորություն տալու, և բոլոր գործընկերներիս համատեղ արդյունավետ աշխատանքի համար»,- հայտարարել է Ազարյանը:

«Շնորհակալ եմ Արթուր Ազարյանին տարիների նվիրված աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար։ Մաղթում եմ նոր ձեռքբերումներ, անսահման հնարավորություններ և հաջողություն հետագա կարիերայում։ Վստահ եմ, որ հետագա գործունեության ընթացքում Արթուր Ազարյանը շարունակելու է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը և աջակցելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրականացրած ծրագրերին»,- ասել է ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանը։

Արթուր Ազարյանը ՀՖՖ-ում աշխատում էր 2007 թվականից։ 2013 թվականից նա ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է: Որպես պատվիրակ սպասարկել է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ավելի քան 80 հանդիպում, այդ թվում Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլի և Չեմպիոնների լիգայի մի շարք կարևոր խաղեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող