Ներքին 8 ամիս առաջ - 19:03 21-10-2025

Դատախազությունը պահանջել է Միքայել Սրբազանի պատիժը փոխել՝ դարձնելով 2 տարի 6 ամիս

Դատախազությունը բողոքարկել է Միքայել Սրբազանի վերաբերյալ կայացված դատավճիռը պատժի մասով և Վերաքննիչ քրեական դատարանից խնդրել է նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով:

«Պաշտպանական թիմի կարծիքով դատախազությունը հապշտապ կերպով բողոք ներկայացնելով փորձելու է «վերահսկել» վերաքննիչ քրեական դատարանի նախընտրելի դատավորների նշանակման գործընթացը և վերաքննիչ դատարանի կողմից գործի արագ հանգուցալուծումը»,- գրում է պաշտպանների թիմը: