Հոկտեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 02։30-ի սահմաններում Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 40-ամյա Արմեն Ա․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ, 40-ամյա Վահե Մ․-ի վարած «Hyundai» ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Մ․ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: