Ներքին 9 ամիս առաջ - 20:40 20-10-2025

Կաթնամթերքի կտրուկ թանկացման պատճառը QR կոդերի կիրառումն է

Վերջին գրեթե երկու շաբաթում կաթնամթերքի գները Հայաստանում կտրուկ բարձրացել են։ Օրինակ՝ 670 դրամ արժողությամբ թթվասերը դարձել է 720 դրամ։ Հատկանշական է, որ թանկացումը վերաբերում է արտադրողների մեծ մասի տեսականուն՝ մածուն, կաթնաշոռ, թթվասեր, կաթ և այլն։ Որոշ խանութներում սպառողները նկատել են մինչև 100 դրամի աճ։

Այս մասին Oragir.news-ը զրուցեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ, ով նշեց, որ թանկացումները դեռ շարունակվելու են։

«Հայաստանի Հանրապետությունում կաթնամթերքի արտադրությունը բավականին ետ է մնում սպառման ծավալներից։ Մեր մոտ ներմուծման ծավալների տեսակարար կշիռը բավական բարձր է, և բնականաբար, ներկայիս էկոնոմիկայի նախարարը կամ մնացած պաշտոնյաները ոչ հարցերը պատկերացնում են, ոչ էլ պատկերացնելու են։ Արդյունքում՝ այս մարդիկ ցանկացած բնագավառում տապալում են գործը։ Խնդիրն այն է, որ ամեն ինչ կարելի էր կարգավորել, բայց կարգավորելու փոխարեն նրանք գնում են այլ ճանապարհով։

Օրինակ՝ նոր QR կոդերի կիրառումը խայտառակ վիճակ է ստեղծել մատակարարումների ոլորտում։ Արտադրողը ստիպված է սկանավորել յուրաքանչյուր տուփ, և սկանավորումն ամեն անգամ արագ չի կատարվում։ Պատկերացրեք՝ տնտեսվարողը օրական պետք է սկանավորի մոտ 1000 տուփ․ լավագույն դեպքում մեկ սկանավորումը տևում է մոտ մեկ րոպե, իսկ իրականում՝ երեք րոպե։ Հիմա երեք րոպեն բազմապատկեք հազար տուփով՝ տեսնում եք, թե ինչ է ստացվում։ Արդյունքում առաքողը չի հասցնում մատակարարել արդեն փաթեթավորված ապրանքը, և սա դառնում է շղթայական խնդիր։

Հաջորդ օղակում խանութներն են, որոնք նույնպես պետք է նույն ձևով սկանավորեն և ընդունեն ապրանքը, սակայն նույնիսկ խանութներում դա նորմալ չի ստացվում։ Կոդերի համակարգը ստեղծել է լրացուցիչ ծախսեր, որոնք առաջին հերթին կրում են արտադրողները։ Արտադրողները, իրենց հերթին, այդ ծախսերը ներառում են ինքնարժեքի մեջ և ավելացնում շահույթի հաշվարկին՝ փորձելով պահպանել մատակարարումը։

Ապիկարները նաև այս ոլորտն են քայքայել, և խնդիրը այն է, որ թանկացումները շարունակվելու են»,– նշեց Հրայր Կամենդատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից