Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:47 18-10-2025

Տխուր պատկեր է, երբ Հայաստանում բանտարկելով արքեպիսկոպոսներին, Փաշինյանը մեկնում է Սուրբ Աթոռ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամում գրում է․

«Հայտնի է դարձել, որ վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը մեկնում է Վատիկան, որտեղ նա կմասնակցի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լեոն 14-րդ Պապի հանդիսապետությամբ:

Ինչ խոսք, բավականին տխուր պատկեր է, երբ Հայաստանում բանտարկելով Արքեպիսկոպոսներին, Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սուրբ Աթոռ, մասնակցելու Կաթոլիկ եկեղեցու ծիսական արարողությանը: Տխուր, ու նաեւ խորհրդանշական պատկեր է, որն առնվազն աֆռաջացնում է հարց՝ իսկ արդյո՞ք այն, ինչ կատարվում է ՀԱԵ շուրջ, Սուրբ Պետրոսի հրապարակում լինելիության գինն է: Սա պարզապես, հռետորական հարցադրում է:

Միայն թե շատ ուշագրավ է, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանի Վատիկան այցի մասին հայտնի է դառնում այն բանից հետո, երբ նրան հյուր էր եկել մեկ այլ արքեպիսկոս՝ Անթիլիասից, Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի բանագնացը, որը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ եւ նրան էր փոխանցել Արամ Առաջինի օրհնությունը:

Իհարկե Անթիլիասը տարածեց նաեւ հաղորդագրություն, որ հանդիպմանը Շահան Արքեպիսկոպոսը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականության ձերբակալությունների վերաբերյալ մտահոգություններն ու դատապարտումը:

Այդուհանդերձ, հաղորդագրությունները թերեւս քիչ բան են ասում, թե Շահան Արքեպիսկոպոսի «շուրթերով» Նիկոլ Փաշինյանի ականջին ինչ է շշնջացել Արամ Վեհափառը, որը նաեւ եկեղեցիների համաշխարհային Խորհրդի նախագահն է եւ բավականին սերտ աշխատանքային հաղորդակցություն ունի Վատիկանի հետ էլ:

Հիշեցնեմ, որ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 15-16-ին Վատիկանում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որն իր այցի ընթացքում հանդիպել էր Լեոն 14-րդ Պապի հետ:

Գուցե ավելորդ չէ նկատել նաեւ, որ անցնող օրերին Վատիկանում էր նաեւ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան, որը ծանոթանում էր Վատիկանին պատկանող ժառանգության ռեստավրացիոն աշխատանքներին, որոնց մի մասը հովանավորում է նրա ղեկավարած Հեյդար Ալիեւ հիմնադրամը:

Հետաքրքիր է, իսկ Մեհրիբան Ալիեւան մնալու եւ մասնակցելու՞ է Սուրբ Պետրոսի հրապարակում կայանալիք սրբադասման արարողությանը»:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում