Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:06 16-10-2025

Եկեղեցու դեմ հետապնդումներն աննախադեպ երևույթ են. կրոնագետի դիտարկումները

Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպված հետապնդումները Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևոր զավակների հանդեպ օրեցօր նոր երանգներ են ստանում։ Այս պահին երեք սրբազան է գտնվում բանտում, ինչն աննախադեպ է մեր ժողովրդի կյանքում։

Աստվածաբան, կրոնագետ Վարդան Խաչատրյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ եկեղեցականների հանդեպ բոլոր ժամանակներում էլ եղել են տարատեսակ հետապնդումներ՝ սկսած բոլշևիկյան վաղ շրջանից՝ մինչև այն, որ կաթողիկոս են խեղդել Էջմիածնում, բայց դա չի նշանակում, որ զուգահեռներ պետք է անցկացնենք այդ ժամանակների հետ։

Կրոնագետը նշեց, որ այսօր հարվածի տակ է դրվում հայ ժողովրդի միասնականությունը, որովհետև Եկեղեցուն թիրախավորելը խարխլում է պետության հիմքերը, պառակտում ժովորդին։

Իսկ թե ինչին է միտված իշխանությունների այսօրվա գործելաոճը, կրոնագետը պատասախանեց, որ այդ ամենը ինքը կապում է աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների հետ։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Արագածոտնի թեմի առաջնորդն ու մի խումբ հոգևորականներ։ Իսկ այսօր Արագածոտնի թեմի առաջնորդը 2 ամսով կավանավորվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին