Ներքին 7 ամիս առաջ - 13:45 14-10-2025

ՊԵԿ նախկին աշխատակիցը հայտարարագրում կեղծ տվյալ է ներկայացրել, չհայտարարագրելով 6.376.949 ՀՀ դրամ

2025 թվականի ապրիլի 11-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա. Հակոբյանը հաստատել է թիվ 62229825 քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը, և քրեական գործն ըստ մեղադրանքի Սինոդ Արմենի Օհանյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով, ուղարկվել է դատարան, տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Քրեական գործի նյութերը Դատարան են մուտքագրվել 2025 թվականի ապրիլի 16-ին, նույն օրը դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ծրագրի միջոցով մակա-գրվել և 2025 թվականի ապրիլի 17-ին փաստացի հանձնվել են դատավոր Վ. Ստեփանյանին։

Մեղադրական եզրակացության բովանդակությունը

Սինոդ Արմենի Օհանյանը, 2017 թվականի հուլիսի 1-ին ստանձնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 12 բաժնի պետի տեղակալի պաշտոնը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, 2018 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրել է «Պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գովքի, եկամուտների և շահերի հայտարարագիր»՝ դրանում թաքցնելով հայտարարագրման ենթակա տվյալ առ այն, որ սեփականության իրավունքով իրեն է պատկանում 2014 թվականին արտադրված «Toyota Corolla 1.6» մակնիշի տրանսպորտային միջոց։


Բացի այդ, Սինոդ Օհանյանը 2018 թվականի մարտի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրել է «Պաշտոնատար անձի՝ 2017 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր»՝ դրանում ներառելով կեղծ տվյալ առ այն, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող վերը նշված ավտոմեքենայի օտարման գինը կազմում է 50.000 ՀՀ դրամ, մինչդեռ պարզվել է, որ իրականում ավտոմեքենան 2017 թվականի փետրվարի 10-ին օտարվել է Գայանե Բժշկյանին, որի դիմաց վերջինը Սինոդ Օհանյանին փաստացի վճարել է կանխիկ 13.100 ԱՄՆ դոլար գումար (գործարքի օրվա դրությամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 486.79 ՀՀ դրամ):
Այսպիսով՝ Սինոդ Օհանյանը, լինելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հայտարարագրում կեղծ տվյալ է ներկայացրել, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով եկամտի՝ 6.376.949 ՀՀ դրամի չհայտարարագրմանը։

Կիրառված խափանման միջոցը

Սինոդ Օհանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Գործով քննությունը շարունակվում է անցկացված դատական նիստեր բովանդակության, ինչպես նաև հետագա դատական նիստերի մասին տեղեկություն Դատալեքս համակարգում լրացված չէ:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան