Ներքին 8 ամիս առաջ - 12:40 13-10-2025

Կանխվել է uպшնության նախապատրաստության դեպք. երկու անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կողմերի միջև ծագած վիճաբանությունից հետո, որն ավարտվել է դանակահարությամբ, Հ.Գ.-ն վրեժխնդիր լինելու նպատակով իր ընկերոջը դրդել է սպանել Ա.Օ.-ին: Այս ամսին հայտնում են ՔԿ-ից:

Մասնավորապես՝ Տ.Մ.-ն ժամանելով Հայաստան, Հ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ապօրինի ձեռք է բերել և իր մշտական բնակության վայրում պահել գործարանային արտադրության ակոսափող հրազեն, ակոսափող ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, մարտական նռնակ:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Տ.Մ.-ն, Հ.Գ.-ի դրդմամբ, ուղղակի դիտավորությամբ կատարել է Ա.Օ.-ի սպանությանն ուղղված նախապատրաստական գործողություններ, այն է՝ ապօրինաբար իր մոտ պահելով հրազեն, փամփուշտներ և նռնակ, վարձակալել է Ա.Օ.-ին պատկանող տան հարևանությամբ գտնվող առանձնատունը, հետևել վերջինիս տեղաշարժին, կատարել լուսանկարահանումներ, սակայն Ա.Օ.-ն հայտնաբերել է նրան և ընկերների հետ ծեծի ենթարկել:

Այնուհետև, իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, Տ.Խ.-ն Հ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում շարունակել են ապօրինի պահել վերոնշյալ առարկաները՝ Ա.Օ.-ին սպանելու հարմար առիթ փնտրելով, սակայն իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել իրագործել, քանի որ ՆԳՆ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև քննչական և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում կանխվել է հաշվեհարդար կատարելու մտադրությունը, վերջիններս հայտնաբերվել և ձերբակալվել են։

Կատարված խուզակությունների ընթացքում հայտնաբերվել է նշված զենք-զինամթերքը:

Տ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (սպանության նախապատրաստությունը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), Հ.Գ.-ի նկատմամբ՝ 46-43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (սպանության նախապատրաստության դրդելը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունկավում է:

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին