Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:59 11-10-2025

Կարկտահարության հետևանքով 2025 թվականին Շիրակի մարզում վնասվել է շուրջ 4215 հա գյուղատնտեսական ցանքատարածություն

Կարկտահարության հետևանքով 2025 թվականին Շիրակի մարզում վնասվել է շուրջ 4215 հա գյուղատնտեսական ցանքատարածություն, Ախուրյանում՝ 4009 հա, Արթիկում՝ 144 հա, Անիում՝ 62 հա։ Այս մասին Շիրակի մարզխորհրդի հերթական նիստի ժամանակ նշել է մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2024-2025 թվականներին կարկուտի հետևանքով 40-100 տոկոս տուժած հողօգտագործողներին տրամադրվելու է մասնակի փոխհատուցում։

«Շահառուները փոխհատուցում ստանալու նպատակով պետք է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ դիմեն համայնքի ղեկավարին։ Փոխհատուցում տրամադրվում է այն շահառուներին, որոնց ցանքատարածությունները ընդգրկված չեն 2024 և 2025 թվականներին իրականացված «Բուսաբուծության աջակցության» ծրագրերում» ,-նշել է Ռոման Համայակյանը:
Անդրադառնալով աշնանացանին՝ պատասխանատուն տեղեկացրել է, որ կատարվել է 11144 հա հացահատիկի աշնանացան։

Գարնանացան հացահատիկի ցանքատարածությունները կազմել են 22837 հա, իսկ կարտոֆիլի ցանքատարածությունները՝ 3503 հա: Պայմանավորված ՀՀ Կառավարության «Բուսաբուծության աջակցության» ծրագրով՝ գարնանացան մշակաբույսերի ցանքատարածություններն այս տարի շուրջ 2500 հեկտարով ավելացել են:

«Բուսաբուծության աջակցության» ծրագրի շրջանակներում համայնքներում 1987 շահառուի կողմից իրականացվել է շուրջ 9546 հա ցանք, որի համար փոխհատուցվող գումարը կազմել է շուրջ 685 մլն 248 հազար դրամ:

«Նախորդ տարվա համեմատ ունենք բերքատվության բարձրացում: Այս տարի 1 հա կանխատեսվող միջին բերքը աշնանացան ցորենի 30 ցենտներ է, գարնանացան գարին՝ 28, հատիկաընդեղենը՝ 18, կարտոֆիլը՝ 200, իսկ բանջարեղենը՝ 220 ցենտներ: «Մթերատվության բարձրացման փորձնական» ծրագրի շրջանակում 2025 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է 1888 կովի արհեստական սերմնավորման միջոցառում, իսկ «Մեղվաբուծության զարգացման փորձնական» ծրագրի շրջանակում 6 շահառուի տրամադրվել է 1.8 մլն ՀՀ դրամի չափով փոխհատուցում՝ 89 մեղվափեթակի (մեղվաընտանիքներով) ձեռք բերման նպատակով»,-տեղեկացրել է Ռոման Համայակյանը՝ հավելելով որ 11595 հա-ի վրա մկնանման կրծողների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով մարզին անհատույց տրամադրվել է 927 լիտր թունանյութ:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:51 Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբան
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան