Ներքին 8 ամիս առաջ - 19:44 10-10-2025

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Դիջիթեք 2025» միջազգային տեխնոլոգիական էքսպոյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Դիջիթեք 2025» միջազգային տեխնոլոգիական էքսպոյին։

Նախագահը շրջայց է կատարել տաղավարներով, ծանոթացել էքսպոյում ներկայացված հայկական և միջազգային ստարտափերին, նորարարական լուծումներին և բարձր տեխնոլոգիական ոլորտի վերջին ձեռքբերումներին։

«Դիջիթեք 2025»-ը, որն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ, տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից է։ Այս տարի այն մեկ հարկի տակ է համախմբել պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների՝ միավորելով գաղափարներ, փորձառություն և տեխնոլոգիական նորարարություններ։

Էքսպոյին ներկայացված էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի տարբեր պետական և մասնավոր ընկերություններ ու կազմակերպություններ։

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նախաձեռնության շարունակականությունն ու ընդգծել, որ նման հարթակները կարևոր դեր են խաղում նորարար միտքն ու բիզնեսը միավորելու, տեխնոլոգիական էկոհամակարգը զարգացնելու և Հայաստանի միջազգային ճանաչելիությունը բարձրացնելու գործում։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է