Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:00 10-10-2025

Diamond-ի տեղում McDonald’s է բացվո՞ւմ․ ռեստորանի պարզաբանումը

Մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, շուտով կբացվի McDonald’s արագ սննդի ռեստորան, որը գործելու է Բյուզանդի 2 հասցեում գործող Diamond ռեստորանի տեղում։

Oragir.News-ը կապ հաստատեց Diamond ռեստորանի հետ՝ տեղեկությունը ճշտելու համար։ Ռեստորանի աշխատակիցը հերքեց տարածված լուրերը՝ նշելով․ «Առաջին անգամ եմ նման բան լսում, սուտ տեղեկություններ են շրջանառվում»։

Աշխատակցի խոսքով՝ Diamond-ը գործում է միայն մեկ հասցեում, և համանուն այլ ռեստորանների կամ բրենդների հետ կապ չունի։

«Մենք միայն մեկ տեղում ենք գործում, մյուս անունով հաստատությունները մեզ հետ կապ չունեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Պատասխանելով Starbucks-ի մասին հարցին, աշխատակիցը նշեց, որ դա ևս չի իրենց հետ չի առնչվում, և իրենք շարունակելու են աշխատել նույն տեղում, ինչպես սովորաբար։

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Starbucks-Alshaya Group Eurasia ընկերության փոխնախագահ Ֆիգեն Իլգազին և անշարժ գույքի գծով տնօրեն Հանզադե Կուղուին՝ Starbucks-ի՝ Հայաստանյան մուտք գործելու հնարավորությունները քննարկելու նպատակով։

Նշենք նաև, որ McDonald’s-ի մասին լուրերը սկսեցին շրջանառվել այս քննարկումից հետո։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը