Ներքին 1 տարի առաջ - 21:06 08-10-2025

5 տարի առաջ այս օրը Ադրբեջանի զինված ուժերը ուղիղ նշանառությամբ ռմբակnծեgին Ղազանչեցոցը

Ուղիղ հինգ տարի առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի զինված ուժերը ուղիղ նշանառությամբ ռմբակոծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Այս վայրագ գործողությունը, որն ուղղված էր ոչ միայն հոգևոր, այլև մշակութային ժառանգության դեմ, դարձավ մշակութային ցեղասպանության խորհրդանշական դրսևորում։

Հայ ժողովրդի համար հոգևոր խորքային նշանակություն ունեցող այս սրբավայրի ռմբակոծությունը միջազգային բազմաթիվ կառույցների, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի, կողմից արժանացավ խիստ քննադատության։ Սակայն նման դատապարտումներն ակնհայտորեն բավարար չեն եղել՝ կանխելու մշակութային արժեքների շարունակական ոչնչացումը Արցախի օկուպացված տարածքներում։

Լուսանկարում պատկերված սրբապատկերը հրաշքով փրկվել է ռմբակոծությունից և այժմ պահվում է Երևանում՝ որպես ոչ միայն հավատքի, այլև դիմադրության խորհրդանիշ։

Մենք վերահաստատում ենք․
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը իր հայրենի հող ու հոգևոր ժառանգություն անքակտելի է։

Իսկ միջազգային հանրությունը պարտավոր է գործնական քայլերով ապահովել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը, կանխել դրա յուրացումը և աջակցել արդար վերադարձին»:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել