Ներքին 1 տարի առաջ - 20:51 08-10-2025

Baldi-ում խաչերով նասկիներ են վաճառվում. քաղաքացիները վրդովված են

Oragir.News-ին քաղաքացիները հաղորդեցին, որ Բալդի խանութների ցանցում վաճառքի է դրվել գուլպաների նոր խմբաքանակ՝ խաչի պատկերներով։ Ըստ ահազանգողների, այս քայլը որոշ հաճախորդների շրջանում ոչ միայն հետաքրքրություն չի առաջացրել, այլև վրդովմունք ու դժգոհություն է հարուցել։ Կան մարդիկ, ովքեր համարում են, որ նման պատկերով ապրանքների վաճառքը կարող է լինել ոչ տեղին՝ հաշվի առնելով հանրային զգայունությունը և կրոնական զգացմունքները։ Նրանց խոսքով, այս իրավիճակը հասարակության մի մասի կողմից ընկալվել է որպես անտեղի կամ անպատասխանատու քայլ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Բալդի խանութների ցանցի տնօրինության հետ՝ պարզաբանելու համար, թե ինչ նպատակով են վաճառքի հանվել գուլպաները, և արդյոք նախատեսվում է արձագանքին համապատասխան քայլեր ձեռնարկել:

Մեզ հետ զրուցած աշխատակցուհին ասաց, որ մեր կոնտակտը կտրամադրեն իրենց տնօրինությանը՝ ավելի մանրամասն տեղեկություններ հետագայում մեզ տրամադրելու համար:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել