Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:42 07-10-2025

ՌԴ-ն մոդուլային ատոմակայան շահագործող միակ երկիրն է․ 2-րդ նախագահը չէր սխալվում

Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մասին, ընդգծեց, որ ինքը վերջին 20 տարին անընդհատ լսում է այդ մասին խոսակցություններ․

«Բացի Ռուսաստանից՝ այս պահին աշխարհում ոչ մի երկիր չունի մոդուլային աշխատող ատոմակայան։ Երբ իշխանությունները ասում են՝ փնտրում ենք, Կանադա ենք գնում, Արգենտինա ենք գնում՝ չկա նման բան։ Հնարավոր է՝ 5 տարի հետո լինի, հնարավոր է։ Կա մի փոքր կայան Չինաստանում, բայց կուսակցությունները թոզ են փչում՝ խոսելով երկարատև համագործակցության մասին»։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանի հետ, ով նշեց, որ Քոչարյանի ասածը միանշանակ ճշմարիտ է այն կոնտեքստում, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որտեղ գտնվող մոդուլային ատոմակայանը շահագործվում է։

«Ռուսաստանը միակ երկիրն է, որն ունի մոդուլային, փոքր հզորության մոդուլային կայան, որը այս պահի դրությամբ գտնվում է շահագործման մեջ։ Այս առումով, իհարկե, երկրորդ նախագահը առավել քան կոռեկտ է, որովհետև Ռուսաստանը Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում շահագործում է «Ակադեմիկ Լոմոնոսով» կոչվող սառցահատ նավը, որի վրա տեղակայված է փոքր հզորության մոդուլային կայան։ Եվ հենց այդ նույն ռեակտորի մոդելն է, որը այսօր Ռուսաստանը առաջարկում է նաև Հայաստանին։ Այո, խոսքը RITM-200N մոդելի ռեակտորի մասին է։

Բայց ինչ վերաբերում է այլ երկրներին՝ օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգները նախագծում են այսօր մոդուլային ռեակտոր, որը շահագործման է հանձնվելու 2031 թ․-ին։ Չինացիները ևս ունեն նախագիծ, որը ներկայում իրականացվում է, բայց այն հիմնականում հետազոտական բնույթի է։ Իսկ ինչ վերաբերում է արդեն իսկ շահագործվող կայանին, ապա՝ այո, Ռուսաստանը, բնականաբար, աշխարհում առաջատարն է և կարելի է ասել՝ այս պահի դրությամբ միակն է»,–նշեց փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել