Այսօր հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:
Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Ապիջան Սարգսյանն ազատության մեջ է, մյուս ձերբակալվածի` Արսեն Ղուկասյանի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, Աջափնյակի դատարանի շենքի դիմաց լրագրողներին ասաց անհետ կորած զինվորներից մեկի ազգականը։