Ներքին 7 ամիս առաջ - 14:38 06-10-2025

Հրդեհ՝ Նորք-Մարաշում հայտնի «Նաիրի» հյուրանոցային համալիրում. 2 հոգի հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Արմենակյան փողոցում գործող «Նաիրի» հյուրանոցային համալիրի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի արտահոսքի հետևանք չէ, քանի որ տարածքը, որտեղ հայտնաբերել են կրակը, գազաֆիկացված չէ:

Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր հյուրանոցային համալիրը ժամանակավորապես հոսանքազրկել են:

Դեպքի փաստով ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է բուժօգնություն ստացած և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:

Հրդեհը բռնկվել է նկուղային հարկում, որտեղ կուտակված են եղել մեծ քանակի գորգեր և ներքնակներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան