Ներքին 8 ամիս առաջ - 10:30 06-10-2025

Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Վաղարշապատ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Աբրահամ Զ.-ի վարած «Toyota» մակնիշի և դեռևս անձը չպարզված վարորդի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «Opel»-ում հրդեհ է բռնկվել, իսկ Աբրահամ Զ.-ն, վերջինիս ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Հակոբ Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ այսօր՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, նույն ավտոմեքենայի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Լյովա Մ.-ն մարմնական վնասվածքներով ընդունվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները մարել են «Opel»-ում առաջացած հրդեհը, որից հետո այնտեղ հայտնաբերել են մոխրացած դի, ավտոմեքենան էլ վերածվել է մոխրի:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատերերի և մահացածի ինքնությունները:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված