Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:11 05-10-2025

Փաշինյանի հայտարարությունից հետո Գլխավոր դատախազությունը հանձնարարել է ուսումնասիրել Գյումրու քաղաքապետի հարցազրույցները

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Ինքնիշխանության պաշտպանո՞ւմ, թե՞ իշխանության մենաշնորհ

Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել է.

«Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային դաշտից։ Ինչպե՞ս՝ քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում»։

Առաջին հայացքից՝ այս խոսքերը կարող են հնչել որպես ինքնիշխանության պաշտպանության կոչ, սակայն իրականում դրանք բացահայտում են իշխանության խորքային ձգտումը՝ զսպել և լռեցնել ցանկացած այլակարծություն։

Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո Գլխավոր դատախազությունը հանձնարարել է ուսումնասիրել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարցազրույցները՝ փոխանցելով դրանք ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։

Այս գործողությունների հաջորդականությունը պատահական չէ․ իրավապահ համակարգը կրկին օգտագործվում է որպես քաղաքական ճնշման գործիք, իսկ վարչապետի հռետորաբանությունը վերածվում է հրահանգի։

Այստեղ խոսքը ոչ թե օրենքի գերակայության, այլ՝ իշխանական կամքի չարաշահման մասին է։

Ղուկասյանի հայտարարությունները կարող են լինել վիճահարույց կամ անընդունելի, բայց դրանք չեն պարունակում հանցակազմ։

Ժողովրդավարական երկրում նման տեսակետները պետք է հերքվեն փաստարկներով, ոչ թե քրեական գործերով։

Հակառակ դեպքում ձևավորվում է վտանգավոր նախադեպ, երբ իշխանությունը դառնում է միակ չափանիշը՝ որոշելու, թե ով իրավունք ունի խոսելու, իսկ ով՝ լռելու։

Իրականում այս պատմությունը ոչ թե ինքնիշխանության պաշտպանության մասին է, այլ՝ իշխանության կենտրոնացման հերթական փուլ։

Փաշինյանի նպատակը ոչ թե Հայաստանի ինստիտուցիոնալ ամրապնդումն է, այլ բոլոր մակարդակներում՝ պետականից մինչև տեղական ինքնակառավարում, լիակատար վերահսկողության հաստատումը։

Այս գործընթացը խորացնում է ավտորիտար միտումները և թուլացնում ժողովրդավարական ինստիտուտները։

Քաղաքական մրցակցությունը փոխարինվում է վարչական ճնշմամբ, իսկ դատախազությունն ու ոստիկանությունը վերածվում են իշխանական կամքը սպասարկող կառույցների։

Եթե առաջնորդվենք Փաշինյանի արատավոր տրամաբանությամբ, ապա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն նաև նրանք, ովքեր կողմ են քվեարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքին, քանի որ այդ որոշումը նույնպես ենթադրում է ինքնիշխանության մասնակի սահմանափակում։

Բայց երբ խոսքը վերաբերում է իշխանությանը, ինքնիշխանության թեման օգտագործվում է որպես պատրվակ՝ սեփական իշխանությունը պահպանելու համար։

Սա երկակի ստանդարտ է:

Երբ իշխանությունը սկսում է տարբերակել «թույլատրելի» և «անթույլատրելի» կարծիքներ, դա այլևս ժողովրդավարություն չէ՝ դա իշխանության մենաշնորհ է։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին