Ներքին 1 տարի առաջ - 16:07 04-10-2025

Փաշինյանը հանդիպում է ունեցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Ինժեներական քաղաքի բիզնես աքսելերատորի շենքի բացման արարողությանը: Վարչապետը շրջայց է կատարել շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին: Տեղեկացվել է, որ շենքի և ավտոկայանատեղիների կառուցման, տարածքի բարեկարգման, ինչպես նաև սարքավորումների և կահույքի ձեռքբերման համար 2024 թ. ծախսվել է 810.4 մլն դրամ, իսկ 2025թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ շուրջ 1.2 մլրդ դրամ: Միջոցները հատկացվել են ՀՀ պետբյուջեից:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Շառլ Ազնավուրի անվան Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն, որտեղ ներկայացվել են առկա հնարավորություններն ու կենտրոնի գործունեությունից ակնկալվող արդյունքները: Վարչապետը ծանոթացել է նաև «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ» ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներին և նմուշներին, PMI Science ինժեներական լաբորատորիաների գործունեությանը:

Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին: Դրանք վերաբերել են ոլորտի հետագա զարգացմանը, ՀՀ Կառավարության արտաքին բալանսավորված և բալանսավորման քաղաքականությանը, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը և այլ թեմաների:

Հիշեցնենք՝ վարչապետը սոցցանցում իր այցի մասին գրառում էր կատարել և տեսանյութ հրապարակել:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը