Ներքին 8 ամիս առաջ - 21:49 03-10-2025

Ադրբեջանը փորձում է Արցախի քաղաքները ներկայացնել որպես նոր «մշակութային մայրաքաղաքներ» և արդարացնել իր հաղթանակը

Monument Watch-ը գրում է.

2025 թվականի օգոստոսի 25-29-ին Բերձոր քաղաքում տեղի է ունեցել «ԱՊՀ երկրների երիտասարդական ճամբարը», որին մասնակցել են հյուրեր Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից և Թուրքմենստանից (https://culture.gov.az/az/news/news-detail/lacinda-mdb-olkelerinin-gencler-dusergesinin-baglanis-merasimi-olub/2750)։ Միջոցառման փակման արարողությունը դարձավ Ադրբեջանի մշակութային և գաղափարական քաղաքականության ևս մի դրսևորում։

Այս միջոցառումը ներկայացվում էր որպես երիտասարդական, կրթական և մշակութային նախաձեռնություն, սակայն իր բովանդակությամբ այն ընդգրկում էր քաղաքական նպատակ, քանի որ քաղաքը հռչակվել էր «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» և հենց այս փաստը ցույց է տալիս Ադրբեջանի որդեգրած մեխանիզմը՝ տարատեսակ տիտղոսների շնորհման միջոցով միջազգային հարթակներում ճանաչում հաղորդել այն տարածքներին, որոնք երկար տարիներ գտնվել են Ադրբեջանի վերահսկողությունից դուրս։

Միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Լաչինի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովը նշեց, որ նախագիծը նպաստել է Բերձոր քաղաքի միջազգային ճանաչմանը, որը «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքն» է։ Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ «օկուպացիայից ազատագրված» մյուս հողերի պես, Լաչինի շրջանում իրականացվում են լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր։

Նշվեց, որ Բերձոր քաղաքում ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ երիտասարդների տաղանդների և հմտությունների զարգացման և նրանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպման համար՝ կինոստուդիա, ստեղծագործական կենտրոն, պատկերասրահներ և այլն, որոնք ըստ Մամեդովի հայտարարության մեծ նշանակություն ունեն տեղի «մշակութային միջավայրի վերականգնման» առումով (https://azertag.az/xeber/qarabag_universiteti_7_ci_turkoloji_yay_mektebine_ev_sahibliyi_edir__yenilenib__video-3695679?fbclid=IwY2xjawMJTaBleHRuA2FlbQIxMABicmlkETFjSTdzaGg2QW9LOTNzMEE3AR7qiBJwzCu3y1Nm1BYqq3wXn6CARIvxqxeGCyHRyIke05ELaLpXmQ-nyR_iIw_aem_jIvwuD4B1puk_TbZl6kcwA)։

Ադրբեջանի մշակույթի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ֆարուխ Ջումաևը հայտարարել է, որ երիտասարդական ճամբարը նպաստում է ԱՊՀ երկրների միջև մշակութային ինտեգրմանը։

Միջոցառման մասնակիցներին ցուցադրվել են տեսանյութեր՝ նվիրված Բերձորը որպես «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հռչակելուն և երիտասարդական ճամբարին։

Բերձորի՝ որպես մշակութային մայրաքաղաքի հռչակումը իրականում հանդիսանում է քաղաքական գործողություն, որի նպատակն է վարչական և քաղաքական իշխանությանը տալ մշակութային արդարացվածություն և լեգիտիմություն (https://karabakh.edu.az/page/64/578)։

Ադրբեջանի մշակութային քաղաքականությունը վերջին տարիներին հետևողականորեն զարգանում է նույն տրամաբանությամբ՝ նախկինում հայկական բնակավայրերը ներկայացնել որպես ադրբեջանական և թյուրքական աշխարհի մշակութային և գիտական կենտրոններ՝ օժտված տարբեր խորհրդանշական տիտղոսներով։ Այդ նույն գործընթացի օրինակներից է Ստեփանակերտում անցկացված թյուրքագիտության ամառային դպրոցը, որը կազմակերպվել էր «Ղարաբաղի համալսարանի» նախաձեռնությամբ և Թուրքիայի և Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիաների մասնակցությամբ։

Թեև նախաձեռնությունը ձևականորեն ներկայացվում էր որպես գիտական, իրականում այն ևս ծառայում էր նույն նպատակին՝ Ստեփանակերտը վերածել «թյուրքական գիտական կենտրոնի», այսինքն՝ այն տեղադրել թուրքական քաղաքակրթական քարտեզի վրա՝ որպես ընդհանուր ժառանգության հանգույց։

Այդ նույն քաղաքականությունը տեսնում ենք նաև Շուշիի դեպքում, որը հռչակվել է իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք։ Այս որոշումը ևս ունի քաղաքական ենթատեքստ․ այն միտված է Շուշին ներկայացնել որպես իսլամական քաղաքակրթության խորհրդանիշ, դրանով իսկ վերաշարադրել քաղաքի պատմական ինքնությունը։

Ադրբեջանի կիրառած այս մեխանիզմը կարելի է բնութագրել որպես տարածքային վերահսկողությունը միջազգային ճանաչման վերածելու և պատմությունը վերաշարադրելու գործընթաց։ Տիտղոսների շնորհմամբ Ադրբեջանի քաղաքականությունը փորձում է Արցախի քաղաքները ներառել իր պետական նարատիվի մեջ՝ դրանք ներկայացնելով որպես նոր «մշակութային մայրաքաղաքներ» և արդարացնել իր հաղթանակը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան