Ներքին 8 ամիս առաջ - 18:07 03-10-2025

Որոշ երեխաներ չեն ունեցել 2025-2026 թթ. ուստարում դպրոցի 1-ին դասարան ընդունվելու հնարավորություն. ՄԻՊ

ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել.

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում են ստացվել դիմում-բողոքներ առ այն, որ որոշ երեխաներ չեն ունեցել 2025-2026 թթ. ուսումնական տարում դպրոցի առաջին դասարան ընդունվելու հնարավորություն, քանի որ վերջիններիս 7 տարեկանը լրացել է մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը:

Ներկայացված դիմում-բողոքներով բարձրացվում են նաև միանգամից երկրորդ դասարան ընդգրկված երեխաների իրավունքների ապահովման հետ կապված մի շարք հարցեր, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են նշված երեխաների հետ աշխատելու հմտություններին և կարողություններին, կիրառվող մեթոդաբանությանը, երեխաների նկատմամբ դրսևորվող բուլինգի դեպքերին և այլն:

Պաշտպանը խիստ կարևորում է, որ կրթությունը լինի երեխայակենտրոն և նպատակ ունենա ոչ միայն փոխանցելու գիտելիքներ, այլ նաև երեխային կյանքի համար անհրաժեշտ հմտություններ, ուժեղացնելու նրա կարողությունները, զարգացնելու արժանապատվությունը, ինքավստահությունն ու ինքնարժևորման զգացումները:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ վերը նշված նպատակի իրագործման տեսանկյունից հիմնավորման կարիք ունի մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը 7 տարեկանը լրացած երեխաներին միանգամից երկրորդ դասարան ընդգրկելու հարցը, ինչը պետք է դառնա լուրջ քննարկման առարկա՝ երեխայի լավագույն շահին համապատասխան մոտեցում որդեգրելու նպատակով:

Պաշտպանը խիստ կարևորում է նաև նշված տարիքի երեխաների պատշաճ տարրական կրթություն, այդ թվում՝ առաջին դասարանում կրթություն ստանալու հնարավորության ապահովումը, հատկապես այնպիսի պայմաններում, երբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում առկա են նախադպրոցական ուսումնական հաստատությունների հասանելիության հետ կապված մի շարք խնդիրներ, որոնց արդյունքում շատ հաճախ երեխաներն ընդհանրապես չեն ստանում նախադպրոցական կրթություն:

Այսպես, օրինակ, մարզերի մի շարք բնակավայրերում բացակայում են նախադպրոցական ուսումնական հաստատությունները կամ դրանց քանակը բավարար չէ: ՀՀ մարզերում մի շարք համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններ շարունակում են մնալ վճարովի, առկա են նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրներ և այլն։

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հանրակրթության ոլորտում սովորողների հետ աշխատող մասնագետների մոտ առկա է հմտությունների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու մեթոդաբանության կատարելագործման անհրաժեշտություն:

Նշված խնդիրները, ըստ ստացված դիմում-բողոքների, հավասարապես վերաբերելի են նաև առաջին դասարան չհաճախած՝ հանրակրթության մեջ ընգրկվող երեխաների հետ աշխատանքի մեթոդաբանությանը:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հարցի առնչությամբ այս պահին իրականացվում են աշխատանքային քննարկումներ իրավասու պետական մարմինների հետ։

Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում շարունակում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան