Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 02-10-2025

Ալենն ամեն ինչին է դեմ․ պետք է բացատրեն՝ 5000 զինվորներն ում մեղքով են զոհվել․ հարցում

Ալեն Սիմոնյանի ու Անդրանիկ Քոչարյանի միջև հեռակա բանավեճ է սկսվել: ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը կտրականապես չի ընդունում ԱԺ նախագահի պնդումը, թե իրավական հիմք չկա 44-օրյա պատերազմի զեկույցը լիագումար նիստում քննարկելու համար: Սիմոնյանը լրագրողներին այսօր էլ ասել է, որ զեկույցը կքննարկվի, բայց փակ լսումների ընթացքում։

Ալեն Սիմոնյանը երեկ էր հայտնել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ չի կարող մտնել, քանի որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձաժողովի ժամկետը լրացել է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը դեմ, որ 44-օրյա պատերազմի մասին Անդրանիկ Քոչարյանի քննիչ զեկույցը ԱԺ-ում ներկայացվի»։

Հարցվածների մի մասը նշեց, որ այդ զեկույցը պետք է ներկայացվի և բացատրվի, թե ում մեղքով են զոհվել 5000 զինվորերը, որոշներ էլ դժվարացան պատասխանել։

«Նիկոլին հարցրեք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ալեն Սիմոնյանն ամեն ինչին է դեմ։ «Ոչինչ չեմ կարող ասել, Ալեն Սիմոնյանն ամեն ինչին էլ դեմ ա, մենակ դրան ա դեմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դրանք խաղեր են։ «Իրան ու Անդրանիկ Քոչարյանին հարցրեք․ ինչ հակասություն ունեն իրար մեջ։ Էդ խաղերը թող տանեն իրանց բաբոներին տան, բա պիտի բացատրեն էդ 5000 զինվորը ինչի են մահացել, ում մեղքով։ Մենակ Ջալալ Հարությունյանը չի, առաջին հերթին վարչապետն ա գլխավոր հրամանատարը իր ա Աննայի հետ միասին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից