Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:57 16-03-2023

Ամեն դեպքում էդ երևույթը ճիշտ է ասում, պարտվել ենք 5-րդ շարասյան մեղքով ու էդ 5-րդ շարասյան գլխավորն ինքն է․ Դավիթ Մշեցի

Oragir․News-ը զրուցել է բանաստեղծ, ազատամարտիկ Դավիթ Մշեցու հետ

Վերջին տարիներին պոեզիա քիչ են կարդում, բայց դուք մեր ժամանակների հայտնի բանաստեղծներից եք, այնուամենայնիվ, նաև հայրենապահ մարդու տեսակով եք առանձնանում։ Չկարողացաք անմասն մնալ հայրենիքի պաշտպանության գործին։ Զենք վերցրիք և որպես կամավոր մասնակցեցիք 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյա, ապա՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմներին։ Ընկերներ կորցրիք, ցավը ցասմանը միաձույլ հանձնեցիք թղթին։ Վավերագրենք մի փոքր մասը Ձեր ճանապարհի։

-Ճիշտն ասած, բանաստեղծ լինելը` հայտնի կամ անհայտ էական չի, որևէ կապ չունի Հայրենիքի` իմ ինքնության ու արժեհամակարգի պաշտպանության հետ։ Կարծում եմ` ցանկացած բնական (առավել ևս բանական) երևույթի ոգեղեն ու ֆիզիկական պարտքն է պաշտպանել իր աշխարհագրական ու հոգևոր սահմանները։ Շատ տարօրինակ եմ համարում, երբ մարդիկ (ցավոք զգալի թվով) էս պարզ ընկալումը չունեն մեզանում։ Ընկերների մասով. կար ժամանակ, որ ինձ աշխարհի տեր էի զգում` ունենալով ընկերների մի կուռ շրջապատ, որոնց մասով վստահ էի` մահն անզորու է մոտենալ նրանց։ Բայց ցավ ի սիրտ, անգամ անմահներն են ֆիզիկապես անզոր դավից ծնված մահվան դեմ։ Էս առումով երևի թե Սահյանի պես ամեն օր կրկնում եմ.

... Եվ խղճիս վրա Այնքան ընկերներ թաղելուց հետո
Այսքան ապրելու ամոթը մնաց...



Ցասումը հաղթանակեց գրառման տեսքով և հայտնվեցիք դատական քաշքշուկի մեջ։ Ափսոսում ե՞ք արածի համար։

-Իրականում, իմ դատական քաշքշուքը որևէ կապ չունի գրառմանս հետ։ Դա` ինչպես բոլոր ժամանակներում, հիմա էլ մշտական գործող լրագիր է թշնամու կողմից։ Այն է, երբ մեր թշնամուն հաջողվում է իր լրտեսներին բերել իշխանության ու մեր երկիրը քանդել, տարածքային պահանջներից ու ցեղասպանելուց առաջ նախ պահանջում են չեզոքացնել մտավորականությանը։ Այդպես եղավ և Ցեղասպանության ժամանակ, և 37 թվին, և Սևակի ու Մինասի ժամանակ և լինում է հիմա։ Ես դեռ իմ քրգործից մեկ տարի առաջ էի ասել, որ բոլորիս ջհուդաթուրքական պահանջով ցուցակագրել են և ոչնչացնելու են ու վստահ եմ, որ էս ցուցակում բոլորը կան ու հերթով անցնելու են էս մաղով։ Քանի որ բացառեցինք Արածը, հետևապես ափսոսել կնշանակի ափսոսել Հայ Բանաստեղծ ծնվելու համար, որը նույնն է, թե ափսոսես քո Արարչական էության համար ու դեմ գնաս արարչությանը, որն իմս չէ։

Ձեր հանդեպ արգելքներ են կիրառվել, այս ընթացքում ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում և մտորումներում։

-Իրականում ոչինչ չփոխվեց, քանի որ արդեն ասացի, էս ամենը սպասելի էր ինձ, և ավելին, շատ տարօրինակ կլիներ, եթե էս հալածանքները իմ հանդեպ չկիրառվեին։ Սա հստակ ցուցիչ է, որ ջհուդաթուրքական տանդեմի համար ես գոնե Հայի ու Հայկականության ակունքներին մոտ կանգնած մարդկանց շարքում վերջիններից չեմ։ Հետևապես իմ դեպքում Կուզիկին գերեզմանը ոչ թե ուղղում, այլ ավելի է Ծռում։

Վարչապետ Փաշինյանը վերջին հարցազրույցում ասաց՝ մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն։ Համամիտ ե՞ք։

Անսեռ Քամու (Փաշինյանի) ճղճղան նվագը պիտի որ մեկնաբանեն էդ նվագի տակ պարող գաճաճ թփերը, քանզի էս Հաստաբուն կաղնիները երբեք չեն մերվում գաճաճ թփերի պարին։ Ամեն դեպքում, էդ երևույթը ճիշտ է ասում, պարտվել ենք 5-րդ շարասյան մեղքով ու էդ 5-րդ շարասյան գլխավորն ինքն է` անիքնություն, անսրբություն, անհայրենիք, անսեռ, անդեմ ու ծախու ուսապարկերով հանդերձ։

Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն