Ներքին 1 տարի առաջ - 17:40 02-10-2025

167 դրամ, քանակը՝ անսահմանափակ․ «Զինվորի» գուլպաները սոցցանցերում ազատորեն վաճառվում են

Oragir.News-ի ընթերցողներից մեկն ահազանգել է, որ օնլայն խանութներից մեկը ֆեյսբուքյան էջում ազատորեն գովազդում է գուլպաներ, որոնց վրա գրված է «Զինվորի»։

Նրա խոսքով՝ ինքը որպես գնորդ կապ է հաստատել տվյալ խանութի աշխատակցի հետ, հասկանալու, որտեղից և ինչ քանակով ունեն առկա այդ գուլպաներից։

«Զանգեցի բացատրեցի, թե որ գուլպայի մասին է խոսքը և հարցրի, թե ինչ քանակությամբ ունեն այս պահին այդ գուլպաներից։ Աշխատակիցն ասաց՝«հա հասկացա 167 դրամ արժողությամբ գուլպաների մասին է խոսքը», հետաքրքրվելով, թե ինչ քանակությամբ է ինձ անհրաժեշտ»,- պատմեց մեզ ահազանգած քաղաքացին։

Ըստ նրա պատմածի՝ ինքը խանութի աշխատակցին ասել է, որ ցանկանում է 1000 հատ «Զինվորի» գրվածքով գուլպաներից։
«Աշխատակիցն ասաց, որ հենց «Զինվորի» գրածով չունեն էդ քանակով, որ քիչ ա մնացել, մի 100 հատի կարգի։ Նրա խոսքով՝ իրենք չեն արտադրում, ուրիշ տեղից են բերում, անպայման կունենան ընթացքում, էջին հետևեմ, էջում թարմացնելու են, այդպես կկարողանամ տեղեկանալ»,- պատմեց նա։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը