copy image url
Սպորտ 1 ամիս առաջ - 18:34 01-10-2025

Սպորտային մարմնամարզության հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը Կատարի մայրաքաղաք Դոհայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։

Այս մասին հայտնում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։

Հավաքին, որը կտևի մինչև հոկտեմբերի 14-ը, կմասնակցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանն ու Գագիկ Խաչիկյանը։

Հակոբ Սերոբյանի թիմն այս հավաքով կպատրաստվի հոկտեմբերի 14-26-ը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայանալիք աշխարհի առաջնությանը։