Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:34 30-09-2025

Անհասկանալի խաղ է․ չպետք է թույլ տանք, որ արցախցիներին մոլորեցնեն ու օգտագործեն

«Ցավոք, այսօր ինչ-որ անհասկանալի խաղ է գնում, և չպետք է թույլ տալ, որ ժողովրդին փորձեն մոլորեցնեն, խանգարեն, խաբեն, օգտագործեն»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը՝ ներկայացնելով արցախցիների խնդիրները։

Վերջինս նշում է, որ մինչև այսօր գործող ծրագրից արցախցիները դժգոհում են, քանի որ գումարները ուշացումներով են սկսել ստանալ։

«Այն ծրագիրը, որն իբրև մինչ այսօր գործում էր՝ 30 հազար և պլյուս 10 հազար դրամի մասին է, փաստորեն մարդիկ բողոքում են, որ ոչ մի աջակցություն չեն ստացել։ Պատճառները հայտնի չեն։ Այնուհետև, նամակների տեսքով, մարդկանց հետ հանդիպումների արդյունքում, շատ ուշացած սկսեցին այդ գումարները տրամադրել»,- նշեց նա։

Արտակ Մկրտչյանը հիշեցրեց՝ տարածած հաղորդագրության մեջ խորհուրդը հայտնել է, որ որոշակի դադարից հետո փոխում է պայքարի ձևաչափը։

«Խորհուրդն այսուհետ գործելու է որպես հանրային շարժում։ Իսկ արդյունքի հասնելու համար առաջին հերթին մենք՝ արցախցիներս, պետք է լինենք միասնական։ Առանց միասնականության ոչ մի հաջողություն հնարավոր չէ»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին, թե ի՞նչ է իրենից ենթադրում նոր շարժումը, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Հանդիպումներ ենք ունենալու մարզերում բնակվող արցախցիների հետ, լսելու ենք նրանց կարծիքը, փորձելու ենք հասկանալ ժողովուրդն ինչ է ցանկանում, նրանց բացատրելու ենք, որ իրենք են իրենց իրավունքների պաշտպանները, ուրիշ ոչ ոք ձեր փոխարեն դա չի անելու»։

Արտակ Մկրտչյանը հավելեց, որ արցախցին է որոշելու պայքարի ձևաչափը։ «Թույլ չպիտի տանք, որ խաբեն արցախցուն։ Արցախցին ինքնուրույն պետք է կարողանա լուծել իր նվազագույն խնդիրները և թույլ չտա ոտնահարել իր իրավունքները»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է արցախցիների աջակցության պետական ծրագրերին, մեր զրուցակիցը նշեց, որ մի շարք ծրագրեր հենց փոխվարչապետի մակարդակով խոստացել և չեն իրականացրել, և հիմա դրանց իրականացման ուղղությամբ նորից փորձեր են արվում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»