Արտաքին 1 տարի առաջ - 16:49 29-09-2025

Ուկրաինայի պատերազմը՝ մեր պատերազմն է․ Տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել արևմտյան հասարակություններին գիտակցել, որ Ուկրաինայում պատերազմը օտար հակամարտություն չէ, այլ «մեր պատերազմը»։ Այս մասին նա ասել է երկուշաբթի օրը Վարշավայի անվտանգության ֆորումի բացման ժամանակ իր ելույթում։ Նրա խոսքերը մեջբերում է RMF 24-ը։

Լեհաստանի վարչապետն ընդգծել է, որ կարծիքի առաջնորդների գլխավոր խնդիրն է արևմտյան և տրանսատլանտյան հանրության «մտքերի և սրտերի խորքերը» հասցնել մի պարզ ճշմարտություն՝ պատերազմ է ընթանում և խաղաղությունը հավերժ երաշխավորված չէ։

«Դա աշխարհի այս հատվածին ինչ-որ կերպ բնորոշ չէ։ Ընդհակառակը։ Ահա թե ինչու է այդքան կարևոր մտածել անվտանգության, պատերազմի, խաղաղության և արևմտյան հասարակության մասին», - բացատրել է նա։

Տուսկը նշել է, որ թե՛ Վարշավայում, թե՛ այլուր հաճախ լսվում են ձայներ, որոնք ասում են, որ սա մեր պատերազմը չէ և որ այն չպետք է մեզ մտահոգի։

«Մենք պետք է գիտակցենք... որ սա մեր պատերազմն է, քանի որ Ուկրաինայում պատերազմը ընդամենը մի մասն է այն սարսափելի նախագծի, որը ժամանակ առ ժամանակ հայտնվում է աշխարհում։ Եվ այդ քաղաքական նախագծի նպատակը միշտ նույնն է. ինչպե՞ս ստրկացնել ժողովուրդներին, ինչպե՞ս զրկել առանձին մարդկանց ազատությունից, ի՞նչ անել, որպեսզի հաղթանակեն ավտորիտարիզմը, դեսպոտիզմը, դաժանությունը, մարդու իրավունքների բացակայությունը»,- ասել է Տուսկը։

«Եթե մենք պարտվենք այս պատերազմում, դրա հետևանքները կանդրադառնան ոչ միայն մեր սերնդի, այլև հաջորդ սերունդների վրա։ Լեհաստանում, ողջ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, ամբողջ աշխարհում», – զգուշացրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»