Ներքին 9 ամիս առաջ - 17:53 27-09-2025

Անմեղ եմ, գլխիս շինում են․ մուլտհերոսի պնդմամբ՝ իրեն ծեծել են և սուտ ցուցմունքով մեղադրանք առաջադրել

Մուլտհերոսի ծառայություն մատուցող Նիկողոսյան Մ․-ն ծեծկռտուքի մեջ է ընկել իր աշխատանքն իրականացնելիս։

Վերջինս Oragir.News-ին պատմեց, որ բոլորովին վերջերս, երբ Երևան քաղաքի Դրոյի 28 հասցեի բնակիչ Գրիգորյանի կողմից հրավիրվում է մասնակցելու ծննդյան տարեդարձի, հոբելյարի հարազատների կողմից ենթարկվում է բռնության և նվաստացումների։

Ամեն ինչ սկսվում է նրանից, երբ միջոցառման ավարտից հետո Նիկողոսյան Մ․-ին հրավիրողները պահանջում են վերադարձնել ծառայության գումարը՝ պատճառաբանելով, որ գոհ չեն մնացել իր ելույթից։

«Ես կարծում եմ, որ դա պլանավորած էր։ Ինձ չէին ասել, որ դրսում է տեղի ունենալու միջոցառումը։ Իմ ելույթի ժամանակ մինչև վերջ ծիծաղեցին ինձ վրա, հագուստս պատռեցին, վզնոցս վերցրեցին՝ նետեցին, իրենց երեխաների ներկայությամբ հարձակվեցին վրաս։ Եվ արդյունքում ես հայտնվեցի մեղադրյալի աթոռին, քանի որ հարձակվողների վրա ավելի շատ կապտուկներ կային, քան՝ իմ։ Բայցի դա՝ նրանք ցուցմունք են տվել, որ ես եմ առաջինը հրահրել և հարձակվել իրենց վրա»,- պատմում էր քաղաքացին։

Նշենք, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է սկսվել քաղաքացի Նիկողոսյանի դեմ։

Նիկողոսյան Մ․-ն Oragir.News-ին ներկայացրել է տեսանյութ, որտեղ երևում է, որ հայհոյողն ու հարձակվողը ոչ թե ինքն է, այլև հոբելյարի հարազատները։

«Անահիտը սուտ ցուցմունք է տվել, որի պատճառով ես մեղադրյալի կարգավիճակում եմ։ Պահանջում եմ շտապ ուսումնասիրել այդ տեսանյութը և մեղադրանքը հանել իմ վրայից»,- ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու