Ուղիղ եթեր
Արտաքին 8 ամիս առաջ - 23:45 26-09-2025

Այս պահին սեղանին խաղաղության լավ առաջարկ կա, եթե ուկրաինացիները չընդունեն, կկորցնեն իրենց երկիրը․ Լուկաշենկո

Այս պահին սեղանին շատ լավ խաղաղության առաջարկ կա, եթե ուկրաինացիները չընդունեն այն, նրանք կկորցնեն իրենց երկիրը:

Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։

Նա նշել է, որ կցանկանար «պարզապես խոսել» իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, և կարծում է՝ համաձայնության պետք է հասնեն «երեք սլավոնական պետությունների առաջնորդները»։

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Լուկաշենկոն լրագրող Պավել Զարուբինին պատմել է, որ իր կարծիքով՝ ժամանակն է խորհրդակցություններ սկսել. «Ըստ իս, ժամանակն է, որ խորհրդակցություններ սկսենք։ Հատուկ ռազմական գործողության սկզբում ասացի. մենք՝ երեք սլավոնական պետությունների առաջնորդներս, պետք է նստենք և լեզու գտնենք։ Համաձայնության գանք այս անհասկանալի պատերազմը դադարեցնելու հարցում։ Մենք պետք է կլեզու գտնենք։ Եթե լեզու չգտանք, դա վատ կլինի բոլորի համար»։

Նա միաժամանակ զգուշացրել է Կիևի համար «ամբողջ Ուկրաինան կորցնելու» վտանգի մասին և նշել, որ Զելենսկին պետք է համաձայնի վերջին խաղաղության նախաձեռնություններում քննարկված «բարենպաստ պայմաններին»։ Ըստ Լուկաշենկոյի՝ այս առաջարկները ներկայացվել են նույնիսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ալյասկայում անցկացված հանդիպման ժամանակ։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան