Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 18:30 26-09-2025

Հայ-թուրքական հարաբերություններ չկան, որ ԱՄՆ-ն էլ դրանց կարգավորմանը նպաստի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին հայտարարությամբ անդրադարձել է ռուսական էներգակիրներին՝ նշելով․ «Մենք Թուրքիայի հետ հրաշալի հարաբերություններ ունենք։ Բայց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության համատեքստում կցանկանայինք, որ Թուրքիան դադարեր նավթ գնել ՌԴ-ից»։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ հույս ունի Միացյալ Նահանգների հետ միասին հաղթահարել «տարածաշրջանի դժվարությունները»։

Oragir.News–ի հետ զրույցում թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը նկատեց, որ ԱՄՆ–ի այս առաջարկը գործնականում իրականանալի չէ։

«Եթե Թրամփը Էրդողանին ասում է՝ հրաժարվի ռուսական նավթից, ապա փոխարենը ինչ-որ բան պետք է առաջարկի։ Եթե նման տարբերակ չկա, Թուրքիան պարզապես չի կարող հրաժարվել դրանից։ Այսօր Թուրքիան վարում է կոմպլեմենտար քաղաքականություն։ Լինելով ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ-ի գործընկեր, նա միաժամանակ չի ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Սա նաև ձեռնտու է Ամերիկային, քանի որ Թուրքիան կարող է հանդես գալ որպես միջնորդ, երբ դրա անհրաժեշտությունն առաջանա։ Հետևաբար, Թուրքիայի՝ ռուսական նավթից հրաժարվելու մասին խոսակցություններն ավելի շատ քարոզչական բնույթ են կրում»,- նշեց նա։

Խոսելով Հայաստան–Թուրքիա հարաբերությունների մասին՝ Լոքմագյոզյանը շեշտեց, որ դրանք պարզապես գոյություն չունեն։

«Երբ ասում են՝ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորում, դա պատրանք է։ Երկու պետությունների միջև հարաբերություններ կարող են լինել միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում։ Մնացածը՝ հանդիպումներ, սուրճի շուրջ զրույցներ, անհատների շփումներ են, ոչ թե պետությունների հարաբերություններ։ Այսօր մենք հարաբերություն չունենք։ Իսկ եթե Ամերիկան իսկապես ուզում է դրան նպաստել, ապա պետք է գնա այն նույն ճանապարհով, ինչ փորձ էր արվում Հիլարի Քլինթոնի ժամանակ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Մինչ այդ՝ բոլոր խոսակցությունները կեղծ են»,– ընդգծեց թյուրքագետը։

Լոքմագյոզյանի գնահատմամբ՝ ներկայումս Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է վերադասի և ենթակայի հարաբերության քաղաքականություն։

«Նրանք հրամայում են, մենք կատարում ենք։ Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ հարաբերությունների կարգավորման մասին խոսելը պարզապես անլուրջ է»,- եզրափակեց թյուրքագետը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը