Սեպտեմբերի 24-ին արտառոց ու դաժան դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նախորդ օրը երեկոյան Գնթունիներ փողոցի 4-րդ տան բակում խփել են Սամվել Հ․-ի շանը և նախկինում նմանատիպ դեպք էլի է եղել։
Պարզվել է, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, անհայտ անձը Ապարան քաղաքի Գնթունիներ փողոցի 4-րդ տան դիմաց հրազենով կրակել է Արագածոտնի մարզի բնակիչ 58-ամյա Սամվել Հ․-ի շանը, ինչի հետևանքով շունը սատկել է։
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: