Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկեր երկրների հետ կընտրի օպտիմալ լուծում:
Այս մասին Մոսկվայում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱԷԿ-ի էներգաբլոկի փոխարինմանը:
Նոր էներգետիկ օբյեկտները կդառնան տարածաշրջանային զարգացման կարևոր գործոն, նշել է ՀՀ վարչապետը Մոսկվայում կայացած «Համաշխարհային ատոմային շաբաթ» ֆորումում։
ՀՀ–ն որոշել է կրկին երկարաձգել ՀՀԱԷԿ շահագործման ժամկետը մինչև 2036 թ.։ Այս նախագիծը «Ռոսատոմ» կորպորացիայի և այլ միջազգային գործընկերների հետ ՀՀ-ի արդյունավետ գործընկերության արդյունքը։
Երկրում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը ստողծվում է ՀԱԷԿ-ում, հայտարարել է Փաշինյանը։ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀԱԷԿ-ը որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի կարևոր բաղադրիչ պահպանելու քաղաքականություն։ Ամեն ինչ արվում է ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը պահպանելու համար, և ստուգումները անցկացվում են ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներին համապատասխան։
ՀՀ վարչապետը նշեց` հաճելի զուգադիպություն է, որ ֆորումը կայանում է ականավոր էներգետիկ մասնագետ և ՀԱԷԿ–ի նախկին գլխավոր ինժեներ Էդուարդ Սահակովի 80-ամյակի տարում։