Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 20:07 24-09-2025

Ֆրանսիայի ԱԺ-ում Արցախի հարցով խորհրդաժողովին ՀՀ-ից ոչ ոք չի մասնակցել

Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է խորհրդաժողով, որի առանցքում եղել են Արցախի հայերի իրավունքների պաշտպանությունն ու բռնի տեղահանվածների վերադարձի հարցերը։

Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի խորհրդարանականներ, եվրոպական մի շարք երկրների պատգամավորներ, դիվանագետներ, փորձագետներ, մտավորականներ ու լրագրողներ։ Արցախից խորհրդաժողովին ներկա էր Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Հայաստանի պետական կառույցներից որևէ ներկայացուցիչ այս խորհրդաժողովին չի մասնակցել:

«Հայաստանից որևէ մասնակցություն չկա, նույնիսկ՝ արցախյան կողմից։ Դա կազմակերպել են այնտեղ՝ Արցախի ներկայացուցիչները։ Ամեն դեպքում, երբ Արցախը դեռ հայաթափված չէր, Ֆրանսիայում կային Արցախի ներկայացուցիչներ, և իրենք են իրենց նախաձեռնությամբ այդ միջոցառումը կազմակերպել»,- պարզաբանեց Հակոբյանը:

«Ամեն դեպքում, խոսվում է նաև Ֆրանսիայի հետ հետագայում բարեկամական խմբերի հետ գործունեություն ծավալելու մասին։ Ես կարծում եմ, որ «բարեկամական խմբեր» ասելով՝ նկատի ունեն Արցախի և Ֆրանսիայի խորհրդարանների բարեկամական խմբերը։ Մենք շատ սերտ համագործակցություն ենք ունեցել, և նույնիսկ պատերազմի ավարտից հետո բազմաթիվ այցելություններ են եղել։ Այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունները խուսափում էին, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն ու սենատորները այցելել են Արցախ, և մենք քննարկումներ ենք ունեցել։

Հիմա կարծում եմ, որ «բարեկամական խմբեր» ասելով՝ հենց դա են նկատի ունեցել։ Սա, ի դեպ, առաջին անգամը չէ․ մենք տարբեր քաղաքական խմբերի հետ Ֆրանսիայում արդեն իսկ ունեցել ենք քննարկումներ՝ ինչպես խորհրդարանի պատգամավորների, այնպես էլ տարբեր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների՝ քաղաքապետների ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, մշտապես համագործակցություն կա նաև մեր համայնքի հետ։ Նման գործընթաց տեղի ունեցավ, օրինակ, Շվեյցարիայում, և մենք փորձում ենք նմանատիպ գործընթաց իրականացնել նաև Ֆրանսիայում։ Իհարկե, Ֆրանսիայի ներկայիս իշխանությունների պարագայում մի փոքր ավելի բարդ է, բայց դրանից կանգ չենք առնում։ Հուսով ենք, որ անպայման որևէ գործընթաց տեղի կունենա՝ բացի այն քննարկումներից, որոնք արդեն իսկ տեղի են ունենում»,- եզրափակեց Հակոբյանը:





Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից