Ներքին 3 տարի առաջ - 15:10 19-09-2023

Եթե լինի, կտեղեկացնենք. ԱԽ-ում չգիտեն` Արցախի հարցով նիստ կանցկացվի՞, թե՞ ոչ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Ադրբեջանի զինված ուժերը Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել են հրադադարի ռեժիմը։ Բաքուն իր հերթական ագրեսիան միջազգային հանրությանը ներկայացնում է որպես «հակաահաբեկչական գործողություններ», որոնք ուղղված են «երկրում սահմանադրական կարգը վերականգնելուն»։

Ստեղծված ծանր իրավիճակում Արցախի իշխանությունները, ընդդիմությունը, քաղաքական գործիչները տարբեր կերպ փորձում են հանրությանը տեղեկացնել Արցախում տեղի ունեցող զարգացումների մասին, մինչդեռ Հայաստանի իշխանությունները խորհրդավոր լռություն են պահպանում։

Oragir.News-ը Հայաստանի անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից փորձեց ճշտել՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախատեսվո՞ւմ է ԱԽ նիստ հրավիրել, թե՞ ոչ, ինչին ի պատասխան ԱԽ-ից նշեցին. «Եթե լինի մենք անպայման կտանք հայտարարություն, կտեղեկանաք։ Այս պահին որևէ բան չեմ կարող ասել, եթե լինի հաղորդագրություն անպայման կգնա»։

Այսպիսով կարող ենք փաստել, որ այս պահի դրությամբ, երբ Ադրբեջանը մի քանի ժամ շարունակ ռմբակոծում է Արցախի մայրաքաղաքը և մյուս բնակվայրերը, շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի Անվտանգության խորհրդում չգիտեն Արցախի հարցով նիստ կանցկացվի՞, թե՞ ոչ։ Հավանաբար այս մոտեցումը պայմանավորված է այն իրողությամբ, որ Հայաստանի իշխանություններն Արցախը պաշտոնապես ճանաչել են Ադրբեջանի մաս, և վերջիններիս այլևս չի հետաքրքրում այնտեղ բնակվող Հայաստանի Հանրապետության 120 հազար քաղաքացիների ճակատագիրը։

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:58 500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավը․ ինչպես է Ջեֆ Բեզոսը վայելում շքեղ կյանքը Լորեն Սանչեսի հետ
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
18:19 ՔՊ-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը․ Էդգար Ղազարյան
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
18:13 Թաթա Սիմոնյանի համերգը հետաձգվել է հարգելի պատճառներով