Ներքին 9 ամիս առաջ - 10:48 24-09-2025

Երևանում բախվել են 38 համարի ավտոբուսն ու «Mercedes»-ը. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Գուրգեն Մահարի փողոցից դեպի Մուշավան և Ջրաշեն տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ներսես Ա.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեշկռում հաշվառված թիվ 38 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և հենց նրանք էլ իրենց ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել դաշտում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բարեբախտաբար ավտոբուսում ուղևորներ չեն եղել. այն դիսպետչերական կետից դուրս էր եկել երթուղի և սպասարկում էր Ծարավ Աղբյուրից մինչև Ջրաշեն:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից