Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:30 19-09-2025

Արցախը հանձնելը Նիկոլի կյանքի նպատակն էր, դրա համար էլ օրը գեղեցիկ է համարում․ հարցում

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հանձնման օրը, ոչ միայն պաշտոնյաներից ոչ մեկ չայցելեց Եռաբլուր, այլ նաև Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել ու օրը գեղեցիկ համարել։ «Էվելինա Մակարյանի երգը՝ աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկ»,- տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն Արցախի հանձնման օրը գեղեցիկ համարում»։

Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխան տալ, որոշներն էլ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը խելք չունի։

«Որովհետև իր ա ուզածն էր, իր կյանքի նպատակն էր»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա շատ սխալ է։ «Շատ սխալ ա համարում, ինչն ա ընդեղ գեղեցիկ։ Հիմա էլ նոր օրենք ա անձնագրերի վրայից Մասիս սարն ա ուզում հանի, ինչ ա նշանակում դա։ Մի քիչ խելոք թող մտածի, տեսնենք գլխներիս ինչ ա գալիս»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչն է գեղեցիկ համարում։ «Նա ամեն ինչն է գեղեցիկ համարում, նա անգամ պարտությունն է համարում հաղթանակ, ինչ ասեմ»,- ասաց նա։

«Եթե համարել ա, սխալ ա, բայց չեմ լսել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասերը՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը