Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:17 08-07-2024

Ըստ էության. Հող հանձնելը ներկայացվելու է որպես ԵՄ անդամակցության հանրաքվե. Հայկ Մամիջանյան

«ՔՊ-ն թքած ունի՝ շատ պարզ։ Ներողություն եմ խնդրում ոչ եթերային արտահայտության համար, բայց իրենք համարում են, որ իրենք ամենազոր են, վախենալու ոչինչ չունեն։ Կարծում եմ՝ մենք՝ այսինքն ժողովուրդը, պիտի դրա պատասխանը տա լայն կոնսուլիդացիայով։ ՔՊ-ն հասկանում է բացառապես ուժի լեզու։ Կարծում եմ դրանում արդեն բոլորս համոզվել ենք»,- Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Անդրադառնալով կնքվելիք խաղաղության պայմանագրից առաջ Ադրբեջանի բազմաթիվ պահանջներին՝ մասնավորապես ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջին, Մամիջանյանը նկատեց.

«Նախ՝ այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիր կնքելու մասին։ Մի կողմից դա են ասում, մի կողմից իրենց պատգամավորները եվրոպական ատյաններում խոսում են, որ ամեն վայրկյան Ադրբեջանը կարող է հարձակվել։ Այնպես որ, իրենք իրենց մեջ թող կողմնորոշվեն։ Միևնույն ժամանակ Փաշինյանը մարզային այցերի, գյուղական հանդիպումների ժամանակ սեփական ժողովրդին վախեցնում է պատերազմով։ Երկրորդը՝ բացարձակապես իմ անձնական կանխատեսումն է, որը կարող է չկատարվել, բայց չգիտես ինչու՝ ինձ թվում է, որ Սահմանադրության փոփոխության հետ կապված օրակարգը հատուկ է դաշտ նետված։ Կարծում եմ՝ ոչ ոք չի զարմանա Փաշինյան-Ալիև պայմանավորված խաղից։

Ես ունեմ կասկած, որ որոշ ժամանակ հետո, եթե իրեն հաջողվի իր պլանները շարունակել, իրագործել, ապա բոլոր զիջումները սահմանազատման և սահմանագծման գործընթացում փաթեթավորվելու են՝ «դե տեսեք ես սա, սա, սա հանձնեցի», Փաշինյանի անունից եմ ասում։ Բայց տեսեք՝ Սահմանադրությունը պահեցի»,-ասաց Մամիջանյանը։

Ըստ նրա՝ սա Փաշինյանին հերոսացնելու և փրկելու հերթական փորձն է լինելու.

«Ցանկացած բանակցության պարագայում՝ նույնիսկ եթե բանակցողը Փաշինյանն է, վերջում իրեն պետք է դեմքը փրկելու հնարավորություն թողնեն։ Ոնց որ ամենահարմարը Սահմանադրության ասպեկտն է։ Գուցե դա լինի մի քանի արոտավայր Տավուշում, բառիս բուն իմաստով արոտավայր՝ հարթ տարածքներ, որոնք վերահսկելի կլինեն Ադրբեջանին հանձնված ստրատեգիական բարձունքներից»,- նշեց Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը