Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:54 19-09-2025

Ընտրություններին ընդառաջ դատական շոուները շատանում են․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընտրություններին ընդառաջ դատական շոուները շատանում են։
Մարտի 1-ի վերաբացված գործով դատ է ընթանում Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործով։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ավելի քան 7 տարում այդպես էլ մարտի 1-ի գործով մեղավորները չբացահայտվեցին։ Առանց դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով որոշելու, թե մարտի 1-ին սպանվածներից ովքեր էին զոհեր, ովքեր՝ հանցագործներ, բոլոր՝ 10 զոհվածների ընտանիքներին պետական բյուջեից 30 միլիոնական դրամ տվեցին։ Պետբյուջեից նման շռայլ վերաբերմունք չի ցուցաբերվում սահմանը պաշտպանելիս հերոսաբար զոհվածների ընտանիքներին։ Այդ մեծ գումարները մարտի 1-ին զոհվածների ընտանիքներին տվեցին, որ նրանք լռեն, համակրանք տածեն մարտի 1-ի բախումների ժամանակ փողոցային հրամանատարի դեր կատարած, դրա համար ազատազրկված Նիկոլ Փաշինյանի հանդեպ։

Քանի մոտենան ԱԺ ընտրությունները, այնքան Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, այլ «նախկինների» հանդեպ դատական գործեր-շոուներ են լինելու, դատական բազում նիստեր են լինելու, դրանք անցկացնելու համար պետբյուջեի փողերը մսխելու են։ Դատական շոուները շարունակվելու են, քանի դեռ դրանք դիտող, դրանց հավատացողներ կան»։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է