Ներքին 1 տարի առաջ - 13:07 19-09-2025

Արցախում տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է Հայաստանի գործող իշխանությունը․ «Ապրելու երկիր»

«Խաղաղության պալատում» տեղի է ունեցել Մշտական արբիտրաժային դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված միջոցառում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Միջոցառանը ներկա են գտնվել ՄՔԴ նախագահը, Նիդերլանդների արքունական, ԱԳՆ, Քիմիական զենքի արգելման կազմակերպության, Քարնեգի հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հաագայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Որպես Դատարանին նոր անդամակցած պետություն՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Դատարանի առաքելությանը, որն ուղղված է իրավունքի գերակայության ամրապնդմանը և միջազգային համագործակցության խթանմանը. արժեքներ, որոնք խորապես արմատավորված են Հայաստանի իրավական հանձնառություններում և միջազգային ձգտումներում։

Այսօր, երբ միջազգային համակարգը բախվում է աճող ճնշումների, մենք համոզված ենք, որ այնպիսի կառույցները, ինչպիսին է Մշտական ​​արբիտրաժային դատարանն՝ իրենց չեզոքության, իրավական գերազանցության և կառուցողական երկխոսության երկարամյա ավանդույթներով, առավել կարևոր նշանակություն ունեն, քան երբևէ»։

Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակ. «Հայաստանի անդամակցությունը Դատարանին լիովին համահունչ է հավակնոտ քաղաքական տեսլականին, որը ժամանակակից փոխկապակցված գլոբալ տնտեսության պայմաններում առանձնակի կարևորություն է տալիս ներդրումային վեճերի կարգավորման արդյունավետ մեխանիզմներին, ինչպես նաև ազգային զարգացման նպատակների առաջմղմանը»։

Դատարանի վարչական խորհրդի նախագահի պաշտոնակատար Յուրայ Պոդբորսկի. «Հայաստանի կողմից Դատարանի հիմնադիր կոնվենցիաների վավերացումը հստակորեն ցույց է տալիս, թե որքան կարևոր են բազմակողմ քաղաքականությունը և վեճերի խաղաղ կարգավորումը Հայաստանի համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար

Ձեզ գուցե հետաքրքրի