Ներքին 1 տարի առաջ - 11:56 19-09-2025

ՄՍԾ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալուն օժանդակելու փաստով քննված քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնի աշխատակիցը, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձանց կողմից տարբեր չափերով կաշառք ստանալուն: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Միասնական սոցիալական ծառայության վերը նշված աշխատակիցը, 2024 թվականի սեպտեմբերին նույն տարածքային կենտրոնում կազմակերպված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ հանձնաժողովի անդամների կողմից մի քանի քաղաքացիների ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված 25 տոկոսից բարձր գնահատելու ապօրինի գործողության համար պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ՝ այն որպես կաշառք պաշտոնատար անձանց փոխանցելու նպատակով:

Կաշառք ստանալուն օժանդակելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության վերը նշված աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ): Մեղադրանքներ են ներկայացվել նաև կաշառք տված քաղաքացիներին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է