Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը սեպտեմբերի 19-ից փակ է լինելու՝ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված:
Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Նուբարաշենի 11-րդ և Ջրաշեն-Նուբարաշեն փողոցներով:
Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: