Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:19 18-09-2025

ՀՀ-ում ռուսական բանկային քարտերը կսպասարկվեն․ ի՞նչ վտանգներ է տեսնում տնտեսագետը

Հայաստանում ռուսական բանկային քարտեր կընդունվեն Ռուսաստանից զբոսաշրջիկների մեծ թվի պատճառով։ Այս մասին հայտնել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Սակայն, հաշվի առնելով այն մտահոգությունները, որոնք կապված են ռուսական քարտերի նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցների հետ, հարց է առաջանում՝ արդյո՞ք ռուսական բանկային քարտեր ընդունելով, Հայաստանը չի շրջանցում ՌԴ-ի դեմ սահմանված սահմանափակումները, և հնարավոր է արդյո՞ք, որ այս որոշման պատճառով մեր երկիրը հայտնվի պատժամիջոցների տակ։

Այս հարցի շուրջ Oragir.News-ը զրուցեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Վերջինս նշեց, որ այդ սահմանափակումները Հայաստանում երբեք էլ լիարժեք չեն կիրառվել․

«Դրանք նախկինում ևս ընդունվել են Հայաստանում։ Երբեք լիարժեք չեն մերժվել։ Երբեմն սահմանափակումները աճել են, երբեմն՝ նվազել։ Բայց Հայաստանը հնարավորինս պահել է հասանելիությունը այդ քարտերն ունեցողների համար։ Այսպիսով՝ ասելը, որ կընդունվեն, այնքան էլ նորություն չէ։ Պարզապես Հայաստանը հիմա ավելի հստակ և բաց է հայտնում այդ մասին»,- նշեց Միքայելյանը։

Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, թե արդյո՞ք այս քայլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցում, տնտեսագետը պատասխանեց․ «Ընդհանրապես, համաշխարհային արգելք այդ քարտերի օգտագործման վրա գոյություն չունի։ Այսպիսով՝ որևէ մեկը չի կարող Հայաստանում պարտադրել դրանք չընդունել։ Միշտ եղել է քաղաքական պարտադրանք․ այսինքն՝ եթե դուք այսպես անեք, ապա մենք ձեր դեմ ինչ-որ քայլեր կիրականացնենք։ Սա եղել է բայդենյան համակարգի մեսիջը ողջ աշխարհին, այդ թվում՝ Հայաստանին։ Ճիշտ է, Հայաստանին այս առումով ավելի մեղմ են վերաբերվել, որովհետև երկիրը պետք է գործի այնպես, որ ներկայիս իշխանությունը կարողանա պահպանվել։ Նրանք գիտեն, որ Հայաստանի վրա գումար չեն ծախսում և փորձում են չխանգարել։ Իսկ Թրամփի դեպքում պատժամիջոցների կարիքի շեշտադրումը քիչ էր»։

Այսպիսով, պարզ է դառնում, որ ներկայումս պատժամիջոցների խախտման վտանգը մեծ չէ, և կարելի է ասել, որ Հայաստանին այս առումով որևէ լուրջ սպառնալիք չի սպառնում։

Տնտեսագետը նաև համոզմունք հայտնեց, որ իշխանության ներկայացուցիչները որոշակի խորհրդակցություններ ունեցել են ամերիկյան և եվրոպական կողմերի հետ և միայն համոզվելով, որ այդ քայլը «անվնաս է» իրենց համար, գնացել են դրան։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»